Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու տարուց ավելի է՝ մենք հանդուրժում ենք այս դավադիր իշխանությանը. Ավետիք Իշխանյան

Նոյեմբեր 26,2022 18:07

Այսպիսի քննարկումները  գուցե կարևոր են, բայց 2 տարուց ավելի է՝ մենք հանդուրժում ենք այս դավադիր իշխանությանը: Անկեղծ խոսենք, մենք չկարողացանք ստեղծել դիմադրության շարժում և այժմ  արհամարհված ենք ոչ միայն պարտության պատճառով, այլև այն պատճառով, որ պարտության պատասխանատու իշխանությունը մինչև հիմա պետության ղեկին է։ Այս մասին այսօր ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ «Համախմբում» նախաձեռնության կողմից կազմակերպված «Խաղաղության» համաձայնագիր․ սահմանադրականության հարցն ու միջազգային իրավաքաղաքական հետևանքները» խորագրով համաժողովի ընթացքում:

Նրա գնահատականով, այսպիսի վիճակում մենք ապագա չունենք, եթե օր առաջ չհամախմբվենք եւ չհեռացնենք գործող իշխանությանը։

«Հայաստանի իշխանությունները ոչ թե սխալվել են, այլ սա դավադրություն էր, իսկական դավադրություն։ Խաղաղության պայմանագրի վերաբերյալ ես ներքին համոզվածություն ունեմ, որ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ Արցախը հանձնենք, ու հանգիստ թողեք իշխեմ Հայաստանում, իմ բռնապետական համակարգով հավերժ իշխեմ։ Նա խաղաղության պայմանագիր ասելով հենց սրան է ձգտում և այժմ անակնկալի է եկել, որ հակառակորդն ավելին է ուզում։ Նա հիմա ցայտնոտի մեջ է»,– ասաց Իշխանյանը։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930