«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը
Քաղաքային արդյունավետ կառավարումը կարող է բերել փոփոխություններ, որոնք միանգամայն դրականորեն են ազդելու բնակիչների և քաղաքի ընդհանուր կյանքի վրա։
Հնարավորություններն ու ներուժը ճիշտ գնահատելով և թիրախային նախագծեր իրականացնելով՝ կարող ենք ստեղծել օրինակելի ապրելու քաղաքներ։ Իսկ օրինակելի քաղաքը ներկայանալի է, ունի հանգստի ու ժամանցի վայրեր, այնպիսի կարևոր ենթակառուցվածքներ, որոնք բնորոշ են զարգացած քաղաքներին։
Քաղաքը պետք է ունենա գույն, դիմագիծ, իրեն բնորոշ ոճ ու միջավայր։ Այս ամբողջ գործընթացում չափազանց կարևոր է բնակիչների կարծիքն ուսումնասիրելը, որովհետև հենց նրանցն է այս քաղաքը, նրանցն է այգին, նրանք են լինելու այգու այցելուները, հետևաբար նրանց ցանկություններն ու պատկերացումները պարտավոր ենք հաշվի առնել, և նման հանրային լսումներն ու կարծիքների փոխանակումները մեզ համար շատ արժեքավոր են։
Կարդացեք նաև
Նոյեմբերյանի քաղաքային զբոսայգու վերակառուցման վերաբերյալ բավականին ակտիվ ու արդյունավետ հանրային քննարկում ունեցանք, լսեցինք բնակիչների կարծիքներն ու առաջարկությունները։
Արդեն հաջորդ տարի այս նախագիծն իրականություն կդառնա, և Նոյեմբերյանի բնակիչը կզգա, որ ապրում է արժանապատիվ, որ ինքն ու իր կարիքներն իրապես կարևոր են: