Միջազգային պայմանագրերում «խաղաղության համաձայնագիր» չի օգտագործվում վերջին կես դարում, 1946 թվականից ի վեր միջազգային իրավահարաբերություններում այլևս նման սահմանում չկա, այսօր «Համախմբում» նախաձեռնության կողմից կազմակերպված «Խաղաղության» համաձայնագիր․ սահմանադրականության հարցն ու միջազգային իրավաքաղաքական հետևանքները» խորագրով համաժողովի ընթացքում ասաց նախկին պատգամավոր, իրավաբանության թեկնածու Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով միջազգային պրակտիկային և խաղաղության պայմանագրերին:
«Մեր պետության որոշ պետական-քաղաքական գործիչների լեզվամտածողությունը երբ վերլուծում ենք, այնպիսի տպավորություն է, թե մենք դեռ 20-րդ դարի 20-ական թվականներից այս կողմ չենք զարգացել, կամ էլի մտել ենք ճգնաժամային փուլ և մոռացվել են, որ միջազգային իրավահարաբերություններ են զարգացել, և այդ բառապաշարը վերաբերվում է նաև այս պայմանագրի կոչվածին: Չկա այդ պայմանագիրը, բնականաբար մենք չենք կարող վերլուծել դրա դրույթները, քանի դեռ չենք տեսել, չենք կարդացել, բայց այն բնորոշումները, որ տալիս են այդ պայմանագրին, որոշակի ենթադրություններ տալիս են: Միջազգային պայմանագրերում «խաղաղության համաձայնագիր» չի օգտագործվում վերջին կես դարում, որովհետև միջազգային հարաբերությունները մինչև առաջին աշխարհամարտի ավարտը խաղաղության պայմանագիրը բնորոշում էին որպես պատերազմի ավարտ: Մինչև 1928 թվականը, երբ արգելվեց պատերազմ վարելը, դա համարվեց միջազգային իրավունքի խախտում: 2-րդ աշխարհամարտից հետո, ՄԱԿ-ի կանոնադրությունը ստորագրելուց հետո՝ միջազգային իրավունքում պատերազմ բառն ընդհանրապես չի օգտագործվում, օգտագործվում է միջազգային կամ ոչ միջազգային կոնֆլիկտ կամ ագրեսիա՝ որպես քրեական գործիք: Պատերազմ վարելը ինքնին միջազգային հանցագործություն է, այս լեզվամտածողությունը գոյություն ունի 1946 թվականից ի վեր: Երբ մենք նորից վերադարձ ենք կատարում անցած դարի 20-ական թվականների մտածողություն, կարծեք թե նորից մտովի վերականգնում ենք այն իրավակարգը, որ գոյություն ուներ այն ժամանակ: Եվ խաղաղության համաձայնագիր կնքելով՝ մենք ենթագիտակցաբար կամ գիտակցաբար համարում ենք, որ ուժ գործադրումը օրինաչափ է»։
Նրա խոսքով, եթե Հայաստանի իշխանություններն ընդունեն, որ սպառնալիքի ներքո են պատրաստվում ստորագրել խաղաղության պայմանագիրը, այն կարող է վնասները կառավարելու գործիք ծառայել։ Եթե մեկ պետություն սպառնում է մեկ այլ պետության և պարտադրում ստորագրել պայմանագիրը, այն միջազգայնորեն առոչինչ փաստաթուղթ է համարվում։ Իսկ եթե պետությունը, ըստ Սիմոնյանի, ընդունում է, որ պատերազմում պարտվել է, իր կամքով է խաղաղության պայմանագիր ստորագրում, ապա ընդունում է, որ ժամանակին ագրեսոր է եղել և հիմա իր զորքերը հետ է քաշում։
«Ինչպե՞ս է ստորագրվել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, կա արձանագրում, որ դա ստորագրվել է սպառնալիքի ներքո, այսինքն եթե հետագայում որոշակի քաղաքական և դիվանագիտական ռեսուրսներ կոնսոլիդացնենք, փաստաթղթի իրավական վիճարկման համար հիմքեր կարող ենք ստեղծել, որովհետեւ պետության ղեկավարությունն ընդունել է, որ սպառնալիքի ներքո է ստորագրել։ Եթե պետության ղեկավարն ընդունի, որ սպառնալիքի ներքո է գնում խաղաղության պայմանագրի կնքման, այն կարող է վնասները կառավարելու գործիք կարող է ծառայել։ Սակայն, եթե պետությունը չի ընդունում, որ սպառնալիքի ներքո է ստորագրում, այն իրավական հետևանքներ է առաջացնելու, մեր նկատմամբ հետագայում հնարավոր է՝ դատաիրավական գործընթացներ սկսվեն»։
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Պարոն Սիմոնյան՚2020թ սեպտեմբերի 27-ի ելույթում վարչապետն ասել էր որ «այս ՀՀ-ի պատերազմը չէ ւ մենք Արցախ զորք չենք ուղարկելու»՝այդ ինչպես՞ եղավ որ մենք պարտվեցինք պատերազմին չմասնակցելով- – –