Նախօրեին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական խորհուրդը ընդունել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի Ուսանողական խորհրդի պատվիրակությանը։
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց ԵԹԿՊԻ ՈՒԽ նախագահ Անահիտ Ենոքյանը, միջբուհական համագործակցությունները հատկապես ուսանողության շրջանում շատ կարևոր են։
Նշենք, որ երկու բուհերի ուսանողական խորհուրդների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր` վարպետաց դասերի, փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի և գիտաժողովների անցկացման մասին։
Նույն օրը կայացավ նաև ռեժիսոր Ռազմիկ Գրիգորյանի «Զուլուն կապի մեջ է» ֆիլմի դիտումն ու քննարկումը։