Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են բազմաբնակարան շենքերի հիմնահարցերը

Նոյեմբեր 26,2022 13:20

Երևանում կայացել է բազմաբնակարան շենքերի հարցերով զբաղվող փորձագիտական համայնքի հանդիպում, որին մասնակցել են նաև Քաղաքաշինության կոմիտեի մասնագետները: «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի կազմակերպած միջոցառման նպատակն էր քննարկել բազմաբնակարան շենքերի կառավարման, պահպանման և բարեկարգման հիմնահարցերը, ինչպես նաև համատեղ մշակել հնարավոր լուծումներ:

Առանձնահատուկ դիտարկվել են Հայաստանում բազմաբնակարան շենքերի մասնագիտացված կառավարման համակարգի ներդրման նախադրյալները: Միջազգային փորձագետները կիսվել են այս բնագավառում Բալթյան երկրների փորձով՝ առաջարկություններ ներկայացնելով Հայաստանում գործընթացն արդյունավետ իրականացնելու վերաբերյալ:

Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը, առանձնացնելով 3 խումբ խնդիրներ՝ արդեն անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի հիմնախնդիր, շենքերի պատշաճ պահպանում և անվտանգ շահագործում, կառավարման համակարգի բարեփոխում, ներկայացրել է դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից վարվող քաղաքականությունը, մշակվող համակարգային մոտեցումները:

Երրորդ հիմնախնդրի կանոնակարգման նպատակով մշակվել և Ազգային ժողովում է գտնվում Քաղաքաշինության կոմիտեի մշակած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է բազմաբնակարան շենքերի կառավարումը դիտարկել որպես մասնագիտացված գործունեություն: «Շենքն արդյունավետ կառավարելու համար կառավարիչը պետք է ունենա ֆինանսական, իրավական, տեխնիկական և մի շարք այլ գիտելիքներ ու հմտություններ: Հետևաբար, օրենքի ընդունումից հետո նախ կսահմանվեն կառավարիչներին ներկայացվող պահանջներն, այնուհետև կմշակվեն և կկազմակերպվեն նրանց վերապատրաստման դասընթացներ»,-տեղեկացրել է Տանյա Արզումանյանը:

Հանդիպման ընթացքում Հունաստանից հրավիրված փորձագետը ներկայացրել է գոյություն ունեցող շենքերի սեյսմիկ վերազինման և էներգաարդյունավետության բարձրացման ինտեգրված նորարարական տեխնոլոգիաները: Ընդգծվել է նաև բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի վերաբերյալ տվյալների հավաքագրման և վարման կարևորությունը:

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի նախաձեռնությամբ և Հիլթի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ կայացած հանդիպմանը մասնակցել են պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, հասարակական ու մասնավոր ոլորտի փորձագետներ, տեղական ինքնակառավարման մարմինների և համատիրության ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձագետներ Բելառուսից և Հունաստանից:

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930