Լրահոս
Օրվա լրահոսը

Թոշակների մի քանի հազար դրամով ավելացումն ավելի շատ է կարևորվում, քան հայրենիքի կորստի վտանգը. «Փաստ»

Նոյեմբեր 26,2022 10:26
dram

Հասարակությունը, կարծես թե, քիչ-քիչ համակերպվում է այն վիճակի հետ, որ կարող են ՀՀ ինքնիշխան տարածքները նաև օկուպացված լինել հակառակորդի կողմից։ Կարծես ոչ մի արտասովոր իրադարձություն տեղի չի ունեցել։ Այսպիսի իրավիճակի փոխարեն մենք պետք է տեսնեինք ամենօրյա բուռն պայքար, որի ընթացքում երկրի ղեկավարությանը կոնկրետ պահանջներ պետք է ներկայացվեին ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու և Արցախի իրավունքները պաշտպանելու հարցում, իսկ այդ պահանջները ձախողելու դեպքում հասարակության շրջանում կհասունանար իշխանություններին հեռացնելու թեման։

Ընդդիմությունը մի քանի անգամ փորձեց շարժում ծավալել իրադրության մեջ փոփոխություն մտցնելու համար։ Ճիշտ է, ընդդիմությունն անսխալական չէ, կային ու կան նաև թերացումներ, սակայն նրանց նախաձեռնած շարժման թափը կարող էր գալ նաև հանրության ներսից ու անգամ դառնար համազգային նշանակություն ունեցող պայքար կամ նոր Ղարաբաղյան շարժում։ Իսկ ինչպե՞ս է հնարավոր, որ 1988 թվականին մարդիկ միահամուռ ոտքի ելան, իսկ հիմա ցանկություն անգամ չկա։

Գուցե խնդիրը մտածողությունը և արժեքային համակա՞րգն են, քանի որ տարիներ շարունակ քաղաքացիների մեջ սրսկել են պայքարի անիմաստ լինելու, շահամոլության և Արցախը հանձնելու ու բարվոք կյանքով ապրելու մասին կեղծ գաղափարները, ընդ որում՝ նաև այսօր իշխանության ղեկին հայտնվածների ջանքերով։ Դրա համար էլ այսօր թոշակների մի քանի հազար դրամով ավելացումն ավելի շատ է կարևորվում, քան հայրենիքի կորստի վտանգը։ Կամ մի ժամանակ էլեկտրաէներգիայի գների թանկացման պատճառով օրերով խոշոր հավաքներ կամ երթեր էին անցկացնում, իսկ երբ Արցախի, ինչու չէ նաև Հայաստանի պետականությունը վտանգի տակ է, ձայն բարբառո անապատի։ Ո՞ւր են նրանք, ովքեր 800 հեկտարի համար օրուգիշեր կոկորդ էին պատռում։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930