Նոյեմբերի 25-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում տեղի ունեցավ Սարգիս Մուրադյանի 95-ամյակին նվիրված «Իմ Կոմիտասը» խորագրով ցուցահանդեսի բացումը:
Այն իրականացվել է Ազգային պատկերասրահի նախաձեռնությամբ:
Ցուցահանդեսի համադրող Մարգարիտա Խաչատրյանը նշում է, որ ցուցադրված են հեղինակի բոլոր Կոմիտասները, այդ թվում նաև աշխատանքների էսքիզները:
Ներկայացվել է ավելի քան 16 աշխատանք: Համագործակցել են նկարչի ընտանիքի և Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանի հետ:
Կարդացեք նաև
Սարգիս Մուրադյանի դուստրը՝ Զարուհի Մուրադյանն ասում է. «Սարգիս Մուրադյանը միշտ ասում էր իշխանությունները կգան ու կգնան, բայց ամենակարևորը, որ հայը վերջապես հող ազատագրեց:
Այս ցուցահանդեսը կլինի զանգի նման՝ հիշեցնելու մեր ժողովրդի ճակատագիրը և, ի վերջո, պետք է հասկանանք, որ կրթությամբ, գիտությամբ, ուժով, հայրենասիրությամբ և զենքով պետք է պահենք մեր երկիրը»:
Գևորգ ՄԿՐՏՉՅԱՆ