Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի հակահայ պահվածքն ու ցեղասպանական նկրտումներն ավելի են հիմնավորում, որ Արցախի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի. Լիլիթ Գալստյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ-ում 

Նոյեմբեր 25,2022 21:57

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ-ում 

Սիրելի գործընկերներ,
Այսօր ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում Ուկրաինայում խաղաղության հաստատումն է, կյանքի և մարդկային իրավունքների վերականգնումն ու պաշտպանությունը։

Սակայն, մարդու իրավունքները, ագրեսիան ու պատերազմը նույն դեմքն ու հետևանքներն ունեն՝ անկախ ազգությունից, դավանանքից եւ աշխարհագրությունից։

Եվրոպական մայրաքաղաքներից ոչ այնքան հեռու Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հայ ժողովուրդը ենթարկվում է ագրեսիայի, տեղահանման և էթնիկ զտումների, սակայն միջազգային կառույցների և հենց մեր կազմակերպության կողմից շարունակվում է կրկնակի ստանդարտների քաղաքականությունը։

2020թ. Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած 44-օրյա լայնամասշտաբ պատերազմից հետո կնքված եռակողմ հայտարարությունից հետո էլ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ վարքագիծն ու ցեղասպանական նկրտումները։
Հակառակ պայմանագրի նախատեսումներին, Ադրբեջանը ազատ չի արձակել բոլոր հայ ռազմագերիներին, միայն այսպես կոչված խաղաղ ժամանկահատվածում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվն անցնում է 180-ը։

Շարունակվում է Ադրբեջանի պաշտոնական դեմքերի ռազմատենչ և ահաբեկչականն հռետորիկան, օկուպացված տարածքներում մշակութային վանդալիզմը։ Այս սեպտեմբերին խախտելով բոլոր միջազգային նորմերը՝ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք՝ օկուպացնելով ՀՀ ինքնիշխան տարածքից 180 քառ․ կմ։ Ագրեսիան ուղեկցվել է սարսափելի հանցագործություններով, մարդու իրավունքների համատարած խախտումներով և բռնությունով, որոնք փաստված են եւ արձանագրված։

Մենք գնահատում ենք այն երկրների վերաբերմունքը, որոնք դատապարտել են Ադրբեջանական ագրեսիան, սակայն Հայաստանի օկուպացիան շարունակվում է։

Կարծում եմ, եթե Եվրոպական ընտանիքը, միջազգային հանրությունը, ներառյալ ԵԱՀԿ-ն, իրապես շահագրգռված է մեր տարածաշրջանում երկարատև խաղաղությամբ և կայունությամբ, ապա իբրեւ պատերազմական հանցագործի՝ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի ագրեսիայի, քիմիական զենքի գործածության և Թուրքիայի աջակցությամբ ներգրավված ահաբեկիչների համար։

Ցավոք, չեմ ուզում հավատալ, որ ագրեսոր Ադրբեջանի հետ ԵՄ գազային գործարքը, որն ըստ մի շարք աղբյուրների բավարարում է եվրոպական էներգետիկ կարիքների երեք տոկոսը միայն, ավելի թանկ է, քան իրական ժողովրդավարությունը, մարդու
իրավունքները եւ իրական եվրոպական այն արժեքները, որոնց հավատալով շատերս անդամակցել ենք այս կառույցին։ Հստակ է, որ տարածաշրջանում փոխվել է ռազմաքաղաքական հավասարակշռությունը։ Այս համատեքստում ԵՄ-Ադրբեջան գազային համաձայնագիրը միայն ուժեղացնում է ագրեսոր Ադրբեջանին։

Եթե միջազգային հանրությունն իրապես շահագրգիռ է մեր տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղությամբ, ապա Ադրբեջանին պատասխանատվության պետք է ենթարկել իբրև պատերազմական հանցագործի՝ միջազգային օրենքների, ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ քիմիական զենքի գործածության, մշակութային վանդալիզմի համար։

Սիրելի գործընկերներ,
Հակառակ Ալիևի ռազմատենչ հայտարարությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանգուցալուծված չէ։ Ադրբեջանի հակահայ` արմենոֆոբ պահվածքն ու ցեղասպանական նկրտումներն ավելի են հիմնավորում, որ Արցախի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի, և հակամարտությունը ագրեսիայով և պատերազմով լուծելի չէ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930