«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը
Արցախի ներդրումային հիմնադրամը պատերազմից հետո պետական բյուջեի միջոցներից ավելի քան 10 մլրդ դրամի փոխառություն է տրամադրել ֆիզիկական և իրավաբանական անձանց։
Հիմնադրամի նշված գործունեության արդյունավետությունը գնահատելու նպատակով՝ Արցախի Հանրապետության պետական նախարարին առաջարկել եմ ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարական տալ ՝ միևնույն ժամանակ ժամանակավորապես դադարեցնելով փոխառությունների տրամադրումը։