Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Հայաստանը դուրս է գալու ՀԱՊԿ-ից, գտնում եմ, որ դուրս գալու ճիշտ ժամանակը հիմա է»․ «Ա1+»

Նոյեմբեր 25,2022 21:29

«Ես այն կարծիքին եմ, որ Հայաստանի Հանրապետության որևէ իշխանավոր, անգամ նրանք, ովքեր լրիվ ռուսամետ են և Վլադիմիր Վլադիմիրիչի ընկերներն էին, այս փաստաթուղթը չէին ստորագրի, որովհետև դա ամբողջությամբ Հայաստանի դեմ փաստաթուղթ է։ Այսինքն՝ այս փաստաթուղը, եթե Հայաստանը ստորագրում էր, ինքը օրինականացնում էր սեպտեմբերի 12-ին և 13-ին տեղի ունեցած ադրբեջանական լայնամասշտաբ հարձակումների արդյունքը»․ այս մասին նշում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի որոշմանը, որը մերժել էր ստորագրել ՀԱՊԿ գագաթնաժողովի հռչակագիրը։

Արամ Սարգսյանը կարծում է, որ քանի Հայաստանը ՀԱՊԿ անդամ պետություն է, արևմուտքից տեխնոլոգիական սպառազինություն չի տրամադրվի․

«Եթե մենք մնում ենք ՀԱՊԿ-ում, արևմուտքն անելու է այնքան, ինչքան հիմա է անում։ Քաղաքական գործիքներով, քաղաքական մեխանիզմներով փորձելու է սաստել Ադրբեջանին և Թուրքիային․․․ Ես համոզված եմ, որ Հայաստանը դուրս է գալու ՀԱՊԿ-ից, գտնում եմ, որ դուրս գալու ճիշտ ժամանակը հիմա է»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930