Վանաձորի բժշկական կենտրոն էր դիմել 40-ամյա պացիենտ՝ գանգատվելով ձախ ենթակողային շրջանի ցավերից, սրտխառնոցից:
Հետազոտություններով նրա մոտ հայտնաբերվել էր լեղաքարային հիվանդություն, սուր քարային խոլեցիստիտ, ներքին օրգանների հայելային դասավորություն (Օրգանների հայելային դասավորությունը հազվադեպ հանդիպող անատոմիական տարբերակ է, որի դեպքում սիրտը գտնվում է աջ, լյարդը՝ ձախ կողմում (լատիներեն՝ situsinversus):
Չնայած անատոմիական առանձնահատկություններին եւ դրանից բխող տեխնիկական դժվարություններին՝ վիրահատությունը կատարվել է լապարոսկոպիկ եղանակով (վիրաբուժական թիմ՝ Հովակիմ Գոգորյան, Դավիթ Ազարյան, անեսթեզիոլոգ՝ Մարտուն Մադոյան):
Կարդացեք նաև
Վիրահատությունն անցել է բարեհաջող, պացիենտը դուրս է գրվել հիվանդանոցից՝ լավացումով:
Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ աշխարհում ամեն 10 հազար մարդուց միայն մեկի մոտ է հանդիպում օրգանների հայելային դասավորություն:
Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայություն