Ադրբեջանը միշտ պատասխանել է և կպատասխանի ցանկացած հակաադրբեջանական քայլի՝ լինի դա հայտարարություն, թե գործողություն: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» խորագրով միջազգային համաժողովում:
«Ես աշխատել եմ Իրանի երեք նախկին նախագաների՝ Խաթամիի, Ահմադինեժադի և Ռուհանիի հետ: Այս երկար տարիների ընթացքում դեռ երբեք առաջ չի եկել այսօրվա նման իրավիճակ: Դեռ երբեք Իրանը մեր սահմանների մոտ չի անցկացրել երկու ռազմական օպերացիա մի քանի ամսվա մեջ իրար հետևից: Երբևէ չի եղել այնքան հայտարարություն՝ լի Ադրբեջանի հասցեին ատելությամբ և սպառնալիքներով»,- ասել է Ալիևը:
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը միշտ «պատասխանել է և կպատասխանի ցանկացած հակաադրբեջանական քայլի՝ լինի դա գործողություն, թե հայտարարություն»:
«Ուստի մենք ստիպված էինք սկսել ռազմական զորավարժություններ Իրանի հետ սահմանին, որպեսզի ցույց տայինք, որ մենք չենք վախենում: Մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի պաշտպանենք մեր կենսակերպը, Ադրբեջանի և ադրբեջանցիների, այդ թվում՝ Իրանում ապրող ադրբեջանցիների զարգացման աշխարհիկ վեկտորը: Նրանք մեր ազգի մասն են», ասել է Ալիևը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ