Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Քլաարի հետ: Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ ընթացող բանակցային գործընթացի, Բրյուսելում նոյեմբերի 3-ին տեղի ունեցած հանդիպման արդյունքների և սահմանազատման հարցերի շուրջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ