Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը տարածքային հավակնություններ է ներկայացնում Թուրքիայի նկատմամբ: Այս մասին Ալիևը հայտարարել է «Միջին միջանցքի երկայնքով. սշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» խորագրով միջազգային համաժողովում:
«Հայ երիտասարդների հետ հանդիպումներից մեկի ժամանակ Հայաստանի նախկին նախագահ Սերժիկ Սարգսյանն ասել է. «Մենք ազատագրել ենք Ղարաբաղը, իսկ դուք կազատագրեք Հայաստանի պատմական հողերը, որոնք գտնվում են Թուրքիայի տարածքում»: Որքան ոչ ադեկվատ պետք է լինել, որպեսզի տարածքային հավակնություններ ներկայացնես Թուրքիայի նկատմամբ, որն ունի երկրորդ բանակը (ՆԱՏՕ-ում-խմբ.), իսկ այդ երկիրը վարում է անկախ արտաքին քաղաքականություն»,- ասել է Ալիևը:
Նրա խոսքով` Թուրքիայի հետ հաշվի են նստում բոլոր պետությունները, անգամ Շվեդիան և Ֆինլանդիան հաշվի են առնում Թուրքիայի օրինական պահանջը ահաբեկիչների ապաստան տրամադրելու վերաբերյալ:
«Իսկ այս փոքրիկ, աղքատ, Ռուսաստամից կախյալ դաշնակիցը, ես անգամ կասեի Ռուսաստանի ստրուկը, հայտարարում է, որ մի գեղեցիկ օր իրենք կգրավեն Թուրքիայի տարածքները: Դա թունավորված գիտակցության վկայություն է»,- ասել է Ալիևը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ