Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացվել է պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը

Նոյեմբեր 25,2022 18:54

Նոյեմբերի 25-ին ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանի նախագահությամբ հրավիրվել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:

Օրակարգում  «ԱՀ 2023թ պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի քննարկման հարցն էր: Այն ներկայացրել է ԱՀ  ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը:

Նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ ԱՀ 2023թ պետական բյուջեի նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով Արցախի Հանրապետության Նախագահի 2020-2025 թվականների ծրագրի նպատակադրումները և Արցախի Հանրապետության 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի դրույթները:

Անդրադառնալով   2022թ մակրոտնտեսական ցուցանիշներին՝ Նորայր Ավանեսյանը նշել է, որ 2022թ. 9 ամսվա արդյունքներով գրանցվել է 18.2 տոկոս տնտեսական աճ՝ նախորդ տարվա 9 ամիսների համեմատությամբ: Համախառն ներքին արդյունքը կազմել է 199.6 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 162.8 մլրդ դրամի դիմաց: 9 ամսվա արդյունքներով աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում: Ըստ նախարարի՝ «Արդյունաբերություն» ճյուղի հաշվին 10.4 տոկոսային կետն է ապահովվել, «Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն» ճյուղի հաշվին՝ 0.9 տոկոսային կետը, շինարարության ճյուղի հաշվին ՝0.7 տոկոսային կետը: Ըստ կանխատեսումների՝ 2022 թվականին համախառն ներքին արդյունքը կկազմի 285.2 մլրդ դրամ՝ ապահովելով 10% իրական աճ՝ 4% դեֆլյատորի պայմաններում:

2023 թվականի համար կանխատեսումային համախառն ներքին արդյունքի ծավալը կկազմի 311.5 մլրդ դրամ, աճը՝ մոտ 5.0 տոկոս, կանխատեսվող 4.0 տոկոս դեֆլյատորի դեպքում։ Գնաճի ցուցանիշը կանխատեսվել է 4.5 տոկոսի սահմաններում` +/-1.0 տոկոս տատանման թույլատրելի միջակայքով:

«2023թ. պետական բյուջեի սեփական եկամուտները ծրագրվել են 49 մլրդ 850 մլն դրամի չափով, բյուջետային վարկի չափը 2023 թվականին կկազմի 144.0 մլրդ դրամ, բյուջեի ծախսերը նախատեսվում են 215 մլրդ 171.4 մլն դրամի չափով, ՀՆԱ-ում ծախսերի մակարդակը կկազմի 69.1 տոկոս, արդյունքում  դեֆիցիտը կկազմի` 21 մլրդ  321.4 մլն  դրամ»,-  նշել է ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալը:

2023թ. բյուջեի նախագծով նախատեսված հիմնական ծախսային գերակայություններն  ըստ ոլորտների հետևյալն են՝

Գյուղատնտեսություն՝  6 մլրդ 037.1 մլն դրամ,

Էներգետիկ ոլորտի զարգացման և սուբսիդավորման ծրագիր՝ 4 մլրդ 20.0 մլն դրամ

Արցախի ներդրումային հիմնադրամ՝ 4.0 մլրդ դրամ

Կապիտալ ներդրումներ՝ 22.0 մլրդ դրամ

Սոցիալական պաշտպանություն՝ 72 մլրդ 939.9 մլն դրամ

Բնակարանային ապահովման ծրագիր՝ 10.0 մլրդ դրամ

«Պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով դրամական աջակցության տրամադրում» ծրագիր՝ 12 մլրդ 102.7 մլն դրամ

Առողջապահություն՝ 13 մլրդ 401.1 մլն դրամ

Կրթություն՝ 15 մլրդ 497.0 մլն դրամ

Մշակույթ, երիտասարդություն և սպորտ՝ 1 մլրդ 843.4 մլն դրամ

Համայնքների բյուջեներ՝ 1 մլրդ 108.1  մլն դրամ

Գլխավոր օրինագիծը ներկայացնելուց հետո  ֆինանսների նախարարի տեղակալը պարզաբանումներ է տվել պատգամավորների հարցադրումներին:

Նիստը նախագահող Արթուր Հարությունյանը տեղեկացրել է, որ «ԱՀ 2023թ. պետական բյուջեի մասին»  օրենքի նախագծի քննարկումները կշարունակվեն ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի և ոլորտային հանձաժողովների համատեղ նիստերում:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930