Լրահոս
Օրվա լրահոսը

Վատ չէր լինի, եթե Բաքուն կասկածի տակ չդներ խաղաղապահների գործունեությունը ԼՂ-ում. ՌԴ ՊՆ

Նոյեմբեր 25,2022 19:30

Արցախում ռուս խաղաղապահ զորամիավորումը տելեգրամյան էջում պատասխանել է Բաքվի մեղադրանքներին, որոնք հնչեցվել էին այն բանից հետո, երբ Ռուսաստանի ՊՆ-ն իր հերթական տեղեկանքում նշել էր, որ Մաղավուզում ադրբեջանական կողմից գրանցվել է հրադադարի խախտում:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Լեռնային Ղարաբաղում ՌԴ Զինված ուժերի Ռուս խաղաղապահ զորամիավորումը ուսումնական և մարտական առաջադրանքներ կատարելիս օգտագործում է տեղանուններ, որոնք սահմանված են ՌԴ ԶՈւ Գլխավոր շտապի տեղագրական քարտեզներում: Զարմանք է առաջացնում Բաքվի քննադատությունը` կապված Մաղավուզ բնակավայրի անվան հետ, քանի որ նախկինում էլ բազմիցս Ռուսաստանի ՊՆ տեղեկանքներում օգտագործվել են այլ ոչ ադրբեջանական տեղանուններ` Ադրբեջանի քաղաքացիների ավտոշարասյուները Լեռնային Ղարաբաղի տարածքով ուղեկցության սպահովման համատեքստում: Սակայն դա չի հանգեցրել պահանջների առաջքաշմանը տեղեկատվական տարածքում: Ավելին, շարասյուների տեղաշարժի երթուղին ռուս խաղաղապահների հետ համաձայնեցնելու և նրանց հետ գործակցությամբ այն կազմակերպելու ժամանակ ադրբեջանական կողմը նույնպես օգտագործում է այդ տեղանունները:

Ռուս խաղաղապահ զորամիավորման գործունեությունը կանոնակարգվում է 2020թ. նոյեմբերի 10-ի Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարությամբ և ուղղված է հրադադարի ռեժիմի վերահսկման պահպանմանը և բազմիցս արդյունավետության բարձր գնահատականի է արժանացել Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից տարբեր մակարդակներում:

ՌԴ ՊՆ պաշտոնական տեղեկանքներում կրակի դադարեցման ռեժիմի խախտումները գրանցվում են խաղաղապահների դիտորդական կետերում՝ օբյեկտիվ հսկողության սարքավորումների կիրառմամբ, որոնք թույլ են տալիս հսկողություն իրականացնել օրվա ցանկացած ժամի: Ընդհանրապես վատ չէր լինի, եթե Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կասկածի տակ չդներ Ռուս խաղաղաոահ առաքելության գործունեությունը Լեռնային Ղարաբաղում այդպիսի աննշան առիթներով, և նրա հետ սերտ համագործակցությամբ, այդ թվում տեղերում, շարունակեր աշխատանքը տարածաշրջանում խաղաղության պահպանման ուղղությամբ»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930