2022-ի սուբվենցիոն ծրագրերով մեքենասարքավորումների և գույքի ձեռքբերման 2 ծրագիր է իրականացվել՝ 177 մլն դրամի շրջանակներում։
«Գյումրի համայնքի համար բազմաֆունկցիոնալ տեխնիկայի ձեռքբերում» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 151 մլն 68 հազար դրամ, որից կառավարության համամասնությունը՝ 45 տոկոս։ Մեքենասարքավորումները մատակարարվել են «Սաննի Մոթորս» ՍՊԸ կողմից։
Բազմաֆունկցիոնալ (ջրցան և ձնամաքրիչ)՝ 2 տեխնիկա, բազմաֆունկցիոնալ ամբարձիչ (Sunward swl 3220)` 1 տեխնիկա, իսկ «Աշոցք բազմաբնակավայր համայնքի տեխնիկական վերազինում՝ ավտոաշտարակի ձեռքբերման միջոցով» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր նախահաշվային արժեքը կազմել է 26 մլն դրամ, որից կառավարության համամասնությունը եղել է 50 տոկոս։ Մեքենասարքավորումները մատակարարվել են «ԱԿՇՆ ՔՈ» ՍՊԸ կողմից, վերհան հարթակով բեռնատար (ավտոաշտարակ Foton aumark)՝ 1 տեխնիկա։
Կարդացեք նաև
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ