Լրահոս
Օրվա լրահոսը

Արմինե Ադիբեկյան. «Լարսի նույն վարորդները, որ բեռնատարները 2018 թվին բերել էին հրապարակ, հիմա նույն կերպ պիտի կանգնեցնեն նույն հրապարակում եւ պահանջեն իրենց ընտրյալի հրաժարականը»

Նոյեմբեր 25,2022 18:40

Ադրբեջանական հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը, «Հայելի» ակումբում դիմելով Լարսում ավելի քան մեկ ամիս խցանված հայկական բեռնատարների վարորդներին, ասաց. «Երեւի սկսեմ ամենակարեւորից: Նիկո՞լ էին ուզում: Թող ստանան  ու ստորագրեն: Դա նրանք են, ովքեր բեռնատարները բերել էին Երեւանի կենտրոն, սիգնալներով Նիկոլ, Նիկոլ էին գոռում: Եկավ: Վայելեք: Ո՞րն է խնդիրը: Առաջ հարցերը լուծվում էին՝ հիմա հարցերը չեն լուծվում: Այստեղից բխում է իմ խոսքի երկրորդ հատվածը: Իսկ ինչ-որ մեկը կարո՞ղ է ինձ ասել՝ ինչ խնդիր է առհասարակ լուծել այս իշխանությունը, բացի մեր շահերը ոտնատակ առնելուց, քանդելուց, փլուզելուց: Ու սրանից էլ բխում է մեր զրույցի երրորդ հարցը: Այդ նույն բեռնատարները, որ 2018 թվի գարնանը բերել էիք հրապարակ,  հիմա նույն կերպ բերում՝ կանգնեցնում եք նույն հրապարակում եւ պահանջում ձեր ընտրյալի հրաժարականը: Խնդի՞ր ունք, հետ եկեք, լուծեք, որովհետեւ ձեր խնդիրը ոչ ոք չի լուծելու»,- ասաց տիկին Ադիբեկյանը եւ անցում կատարեց գյուղացիներին, որոնցից շատերն այլեւս հողի հետ աշխատելու հնարավորություն չունենալով՝ սկսել են քանդել իրենց այգիները: «Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել էր, չէ՞. խաղողի այգիները քանդեք, գնացեք կոնյակի գործարաններում բանվորություն արեք: Հիմա հողի համար ջուր չկա՞: Ավելին ասեմ. մյուս տարի գարնանն էլ, ամռանն էլ, աշնանն էլ ջուր չեք ունենալու, որովհետեւ ձեր ընտրյալը մեր ջրերի բոլոր ակունքները նվիրել է Ադրբեջանին: Ու Ադրբեջանն է որոշելու՝ դու այսօր ջրելո՞ւ ես քո ծառը, թե՞ չես ջրելու, դու ջուր խմելո՞ւ ես, թե՞ չես խմելու: Դու մտածելու ես՝ երեխային թեյ տա՞մ, թե՞ լվացվեմ: Այնպես որ, կրկնում եմ. ինչ ընտրել եք այն էլ վայելում եք: Ու այնպես չի, որ դրա մասին չենք ասել»:

Խոսելով ԱԱԾ արխիվները ոչնչացնելու ծրագրի մասին՝ Արմինե Ադիբեկյանն ասաց. «Ես պատկերացրի կատարված հանցագործությունների ծավալն ու խորությունը, որ այդպես շտապ ուզում են արխիվները ոչնչացնել: Բայց դա չի փրկի, որովհետեւ դեռ ողջ են վկաները: Ու պարտադիր չի, որ թղթի վրա գրված լինի, որ ապացույց հանդիսանա: Ականատեսները ողջ են: ՀՀ քարտեզը՝ այն, ինչ թողել եք մեր թոռներին որպես ժառանգություն,  չեք կարող վառել: Ու ոչ-ոք թող չմտածի, թե փրկվելու է: Բոլորը դատվելու են»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930