Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խնդիր են դրել մեր քաղաքացիներին ավելի մոտեցնել նորարարական լուծումներին». Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ԿԶՆ կենտրոնի կազմակերպած ֆորումին

Նոյեմբեր 25,2022 17:51

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կողմից կազմակերպված «Նորարարությունը գործնականում. նախևառաջ մարդը» խորագիրը կրող ֆորումին:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է Հայաստանի Հանրապետության կառավարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից հիմնադրված Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի գործունեությունը, շնորհավորել նաև կենտրոնի հիմնադրման հնգամյակի կապակցությամբ:«Երբ զբաղեցնում էի Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը առիթ ունեցել եմ այցելել կենտրոն և ծանոթանալ աշխատանքներին և համոզվել, որ այն լավագույն օրինակներից մեկն է: Այս կենտրոնում աշխատող մարդիկ իրենց առջև խնդիր են դրել մեր քաղաքացիներին, մեր պետությանը ավելի մոտեցնել նորարարական լուծումներին և դրանց կիրառմանը: Մարդիկ, շատ դեպքերում զբաղված լինելով առօրյա աշխատանքով, մոռանում են կամ ուշադրություն չեն դարձնում այն հանգամանքին, որ կյանքի արագ փոխվելուն զուգահեռ նորարարական մոտեցումների ներդրումը և դրանք կիրառելու կարիքը շատ ավելի մեծ է դառնում:
Այն ուսումնասիրությունները, որ կատարել է կենտրոնը իր գործունեության հինգ տարիների ընթացքում մեր կյանքում շատ անհրաժեշտ են և կիրառելի»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

Հանրապետության նախագահի խոսքով՝ շատ կարևոր է որոշումներ կայացնելուց առաջ մանրամասն և հանգամանալից ուսումնասիրություններ անել: «Լինում են դեպքեր, երբ որոշումներ են ընդունվում չիմանալով և խորապես չուսումնասիրելով տվյալ բնագավառի խնդիրները, նույնիսկ չուսումնասիրելով կամ չծանոթանալով վիճակագրական փաստերի հետ: Հետագայում, երբ ուսումնասիրություն է կատարվում՝ պարզվում է, որ շատ դեպքերում այդ որոշումը պարզապես հասարակությանը չի հետարքրքում կամ տվյալ դեպքում այդ որոշումը կիրառելի չէ:

Ինձ համար հատկապես գրավիչ է կենտրոնի այն ոճը, երբ իրենք ուսումնասիրում են մեր քաղաքացիների վարքագիծը և թե այդ վարքագծի մեջ ինչպիսի փոփոխություններ են առաջանում, երբ նորարարական մոտեցումներ են ցուցաբերվում: Այդ ամենը կատարվում է ոչ միայն վերացական, ուղղակի տեսական դատողությունների հիման վրա, այլ կոնկրետ ուսումնասիրությունների: Սա շատ կարևոր և ուսուցանելի է»,-ասել է Վահագն Խաչատուրյանը:

Նախագահը կենտրոնին մաղթել է արդյունավետ աշխատանք, նորարար գաղափարներ և ծրագրեր՝ հատկապես թվայնացման ոլորտում: «Շատ կարևոր է ձեր մոտեցումներն այդ ոլորտում: Առանց թվայնացման բնագավառի զարգացման մենք նոր հաջողություններ չենք կարող արձանագրել»,- նշել է նախագահը և հաջողություններ մաղթել բոլորին:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կողմից կազմակերպված ֆորումի շրջանակում պետական, միջազգային, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկումների, գիտելիքների և մտքերի փոխանակման միջոցով ներկայացրել են պետական հաստատությունների շարունակական զարգացմանն ու արդիականացմանը միտված գաղափարներ և ծրագրեր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930