Լրահոս
Օրվա լրահոսը

Շվեյցարիան 960․000 ֆրանկ կհատկացնի Հայաստանի սահմանամերձ համայնքներին աջակցելու համար

Նոյեմբեր 25,2022 17:31

Նոյեմբերի 28-ին տեղի կունենա Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև պայմանագրի կնքման արարողություն՝ նվիրված Շվեյցարիայի կառավարության կողմից 960.000 շվեյցարական ֆրանկի հատկացմանը՝ Հայաստանի սահմանամերձ համայնքներին աջակցություն ցուցաբերելու համար։

Նոյեմբերի 23-ին Շվեյցարիայի կառավարությունը հաստատել է Հայաստանին, որպես օգնություն, 960.000 շվեյցարական ֆրանկի հատկացումը, որպեսզի աջակցի նրա սահմանամերձ համայնքներին՝ մեղմելու վերջին ռազմական բախումների ազդեցությունը։ Մասնավորապես, «Հայաստանի սահմանամերձ համայնքների տոկունություն և տնտեսական վերականգնում – REBCA» ծրագրի շրջանակում, որպես իրականացնող կողմ, համագործակցելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) հետ` Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով, Շվեյցարիան անհապաղ մարդասիրական և երկարաժամկետ տնտեսական աջակցություն է ցուցաբերում Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերին։

12 ամիս տևողություն ունեցող REBCA մարդասիրական ծրագիրը կպաշտպանի և կվերականգնի Հայաստանի տարածքում սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց ապրուստի միջոցները և տնտեսական ռեսուրսներ կտրամադրի ճգնաժամային իրավիճակների նկատմամբ դիմադրողականությունը բարելավելու համար: Ծրագրի թիրախում են Վարդենիս (Գեղարքունիք), Սիսիան (Սյունիք) և Ջերմուկ (Վայոց ձոր) խոշորացված համայնքների հակամարտությունից տուժած 15 սահմանամերձ բնակավայրեր, որոնց ավելի քան 1000 տնային տնտեսությունների կարիքներին ուղղակի արձագանքում կլինի։

Շվեյցարիայի կողմից ֆինանսավորվող REBCA ծրագիրը համատեղ մշակվել և իրականացվում է WFP-ի կողմից` Վորլդ Վիժն Հայաստան (WVA) կազմակերպության, Մանկական զարգացման հիմնադրամի (CDF) և Ռազմավարական զարգացման գործակալության (SDA) ներգրավմամբ։ Ծրագրին կաջակցեն նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (ԱՍՍՆ), ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿՏՆ) և ընտրված թիրախային տարածաշրջանների տեղական իշխանությունները:

ՊՀԾ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Շվեյցարիան ադրբեջանի գործընկերն է ՝պետք է հրաժարվլ նրա օգնությունից….

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930