«Կանայք հանուն Հայոց Հայրենիքի» շարժման հիմնադիր հավաքի բանաձև
Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայ կանանց ներկայացուցիչների այս անդրանիկ հավաքը նախաձեռնում է «Կանայք հանուն Հայոց Հայրենիքի» շարժման հիմնադրումը: Հիմնադիր հավաքի արդյունքում ընդունում ենք հետևյալ փաստաթուղթը, շարժումը բաց է բոլոր միացողների և համակիրների առջև:
«Կանայք հանուն Հայոց Հայրենիքի» շարժման հիմնադիր համագումարն արձանագրում է.
Ա. Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված ներկայիս սպառնալի իրավիճակը, երբ պատերազմն իր տարբեր դրսևորումներով չի դադարում 2020 թ.սեպտեմբերի 27-ից ցայսօր, քանի դեռ ամեն օր Հայաստանի և Արցախի սահմաններում խաղաղ բնակիչների, մեր սահմանները հսկող հայոց բանակային ստորաբաժանումների դեմ չեն դադարում ադրբեջանաթուրքական ուղղակի հարձակումները, վերադարձված չեն գերեվարված ու պատանդառված անձերը, իրենց ծնողներին, հայրենի հողին հանձնված չեն մեր զոհված հերոսների մարմինները, հազարավոր փախստականներ Հայաստանի և Արցախի բռնազավթված բնակավայրերից չունեն տուն և աշխատանք, նրանց պատճառված բարոյական, ֆիզիկական և նյութական վնասները հատուցված չեն, մեր հոգևոր մշակութային կոթողները ենթարկվում են բարբարոսական ոչնչացման, դամոկլյան սրի պես կախված է Արցախի հայ բնակչության ցեղասպանության ուղղակի սպառնալիքը, հայ հանրությունը պառակտված է, քաղաքական, ազգային-բարոյական արժեքները խառնակված, հայ կանայք չեն կարող լռել և կրավորական դիրքորոշում որդեգրել:
Կարդացեք նաև
Բ.Հայության հավաքական ներուժի համախմբումը նշանակում է ամենից առաջ կանանց ուժերի և գաղափարների մեկտեղում, նրանց կազմակերպական կարողությունների դրսևորման գործնական հարթակի ձևավորում և՛ Հայաստանի Հանրապետությունում, և՛ Արցախում, և՛ հայոց մեծ Սփյուռքում՝ միասնական գործողությունների և ծրագրերի իրականացման համար, որպեսզի քայլ առ քայլ հաղթահարենք ազգային ինքնության ճգնաժամը, վերականգնեք մեր պետական, քաղաքական, դիվանագիտական, ռազմական, տնտեսական և գիտակրթական ուժերի հանդեպ կորսված հավատը:
Գ.«Կանայք հանուն Հայոց Հայրենիքի» շարժումը հետամուտ է Արցախի Հանրապետության կարգավիճակի, ազգերի ինքնորոշման հիմնարար սկզբունքի ճանաչման համար հանրային իրազեկման և պահանջատիրության, ինչպես նաև Ադրբեջանի պետական ահաբեկչական և ցեղասպան գործողությունների բացահայտման ցանցային ծրագիր մշակելուն և իրականացնելուն:
Դ.Պատրաստ ենք մեր նախաձեռնությունները ծառայեցնելու հայոց բանակի ուժեղացմանը, զինվորականների սոցիալական, հանրային կարգավիճակի բարձրացմանը սատարելուն:
Ե. «Կանայք հանուն Հայոց Հայրենիքի» շարժումը կոչ է անում հանրային ակտիվ դիրքորոշում ունեցող գործարար, արվեստագետ, գիտնական, պետական ծառայող, ուսուցիչ և բոլոր մասնագիտությունների կանանց համախմբվել Հայաստանի և Արցախի պետականությունների ամրապնդման ուղղությամբ ծրագրեր նախաձեռնելու և իրագործելու համար:
Զ.Համոզված ենք, որ Հայաստանում պետք է շուտափույթ ձևավորվի ազգային համաձայնության արհեստավարժ կառավարություն, որն ունակ կլինի իրականացնելու մեր ազգային նպատակները, ձախողումների շղթայից դուրս բերի Հայաստանը։
Է․ Պարտությունների խորհրդանիշ, ապազգային քաղաքական ուժերը պետք է ժողովրդի միահամուռ կամարտահայտությամբ հեռանան իշխանությունից:
1․Լարիսա Ալավերդյան 32․Ելենա Սարգսյան
2․Նարինե Դիլբարյան 33․Գոհար Միրզախանյան
3․Ժասմին Ղևոնդյան 34․Աննա Բալոյան
4․Արմենուհի Կյուրեղյան 35.Իրինա Հարությունյան
5․Ադելա Աղաջանյան 36․Հերմինե Մամբրեյան
6․ Զարուհի Փոստանջյան 37․ Հայկանդուխտ Արշակյան
7․ Անահիտ Ստեփանյան 38․Աստղիկ Բաբայան
8․ Զոյա Ջուլհակյան 39․Աստղիկ Հովակիմյան
9․ Ժասմինա Թելյան 40․Շուշանիկ Փանյան
10.Գայանե Ներսիսյան 41․Մարինե Մովսիսյան
11.Արփեն Մովսիսյան 42․Մարինե Անտոնյան
12․Արմինե Ադիբեկյան 43․Սեդա Վիրաբյան
13․Գյուլնարա Ալեքսանյան 44․Կարինե Պողոսյան
14․Սուսաննա Չիպկինյան 45․Մարինա Գալստյան
15․Կարինե Հակոբյան 46․Քրիստինա Սիմոնյան
16․Արաքսյա Սարգսյան 47․Գոհար Դավթյան
17․Սուսաննա Միքայելյան 48․ Հռիփսիմե Հովակիմյան
18․Անահիտ Խոջայան 49․Մարթա Հախնազարյան
19․Լիլիթ Պողոսյան 50․Էվելինա Մալխասյան
20․Նարե-Սոսե 51․Մայա Սարիբեկյան
21․Լիդա Մկրտչյան 52․Անահիտ Նահապետյան
22.Նազելի Մարգարյան 53․Գոհար Սարգսյան
23․Քրիստինե Մարտիրոսյան 54․Արմինե Վաղրամյան
24․Քրիստինե Սիմոնյան 55․Մարիամ Չախոյան
25․Մերի Հայրապետյան 56․Էլինա Միհրանյան
26․Սուսաննա Մելիքյան 57․Մարիաննա Խաչատրյան
27.Աշուղ Ալմաստ 58.Զարուհի Սարգսյան
28․Լիլիթ Հովակիմյան 59․Սեդա Դավթյան
29․Մարիետա Սարդարյան 60․Կամելիա Ղարովունի
30.Զարուհի Սարգսյան 61․Հրաչուհի Բրուտյան
31․Կարինե Սահինյան