Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրներ, մտավոր գործառույթի վատթարացում․ Վիտամին E-ի անբավարարության վտանգները

Նոյեմբեր 25,2022 22:00

Վերարտադրողական առողջության խնդիրներից մինչև Ալցհեյմերի հիվանդության զարգացման վտանգ․ օրգանիզմում վիտամին E-ի անբավարարությունը կարող է լուրջ մարտահրավերներ առաջացնել մարդու համար։

Վիտամին E-ն ճարպալույծ վիտամին ու հակաօքսիդանտ է, որը պայքարում է ազատ ռադիկալների դեմ։ Այն կարևոր դեր է խաղում արյան կարմիր բջիջների ձևավորման գործում, խթանում վիտամին K-ի օգտագործումն օրգանիզմի կողմից։ Վիտամին E-ի պակասը կարող է մեծացնել որոշ հիվանդությունների զարգացման վտանգը, ներառյալ՝ իմունային համակարգի խանգարումներ, մտավոր գործառույթի վատթարացում, սիրտ-անոթային հիվանդություններ և այլն։

Այս վիտամինը շատ կարևոր է ողջ կյանքի ընթացքում, սակայն հղիության ժամանակ դրա անբավարարությունը կարող է հատկապես խնդրահարույց լինել՝ անգամ մեծացնելով վիժման վտանգը։ Իսկ երեխաների շրջանում վետամին E-ի պակասի պատճառով կարող են իմունիտետի ու տեսողության հետ կապված խնդիրներ առաջանալ։ Վիտամին E-ի ցածր մակարդակը որոշ հետազոտություններով կապվում է  սիրտ-անոթային հիվանդությունների, քաղցկեղի վտանգի հետ։

Մետաբոլիկ համախտանիշը մեծացնում է վիտամին E-ի դեֆիցիտի վտանգը

Մետաբոլիկ համախտանիշն ու ճարպակալումը մեծացնում են վիտամին E-ի անբավարարության զարգացման ռիսկը՝ օքսիդացման սթրեսի ծավալի ավելացման ու օրգանիզմի կողմից այդ վիտամինի յուրացման հետ կապված դժվարությունների պատճառով։

Բնական վիտամին E-ն ընդդեմ սինթետիկի

Ընդհանուր առմամբ վիտամին E-ն 8 տարբեր միացություններ է ներառում, որոնց կանոնավոր հարաբերակցությունն օգնում է օպտիմալացնել հակաօքսիդանտային գործառույթները։ Այդ միացությունները բաժանվում են երկու խմբի մոլեկուլների՝

Տոկոֆերոլներ՝

  • Ալֆա
  • Բետա
  • Գամմա
  • Դելտա

Տոկոտրիենոլներ՝

  • Ալֆա
  • Բետա
  • Գամմա
  • Դելտա

Վիտամին E – ի կատարյալ աղբյուր են համարվում մթերքները, քանի որ բոլոր այդ միացությունները դրանցում պարունակվում են բնական՝ կենսահասանելի տեսքով: Սինթետիկ վիտամին E պարունակող հավելումները սովորաբար դրանցից միայն մեկն են պարունակում՝ ալֆա- տոկոֆերոլը։ Իհարկե, տեղեկատվական թերթիկում սովորաբար չի նշվում «սինթետիկ» բառը, սակայն դուք կարող եք տարբերակել՝ վիտամինը բնական է, թե՞ ոչ՝ այս մակնշման միջոցով․

  • Սինթետիկ ալֆա-տոկոֆերոլը սովորաբար գրվում է այսպես՝ «dl-ալֆա-տոկոֆերոլ»,
  • Բնականը՝ այսպես՝ «d-ալֆա-տոկոֆերոլ»։

Ամեն դեպքում խորհուրդ է տրվում խուսափել սինթետիկ վիտամին E-ի օգտագործումից, քանի որ այն կարող է վնասակար ազդեցություն գործել օրգանիզմի վրա։

Վիտամին E-ն բավականին հասանելի է սննդի տեսքով, ուստի եթե որոշել եք հավելումներ ընդունել, ապա դրա անհրաժեշտության վերաբերյալ նախապես խորհրդակցեք ձեր բժշկի հետ։

Վիտամին E-ի հարուստ աղբյուր են՝

  • Կանաչ բանջարեղենը, օրինակ՝ բրոկոլին, սպանախը, ծնեբեկը և այլն։
  • Ճարպերով հարուստ մթերքները, օրինակ՝ ընդեղենը, սերմերն ու յուղոտ ձկնեղենը, տարբեր տեսակի ձեթերը։
  • Յուղատու բույսերը, օրինակ՝ ձիթապտուղը, ավոկադոն և այլն։

Իհարկե, վերոհիշյալ մթերքների մեծամասնությունը նախընտրելի է օգտագործել հում վիճակում, քանի որ խոհարարական մշակումը կարող է քայքայել բնական սննդանյութերը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ սննդաբան Ջոզեֆ Մարկոլա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930