Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Մելիքյան. «Թող փորձեն ԱԱԾ արխիվն էլ ոչնչացնել, բայց վկաների բանակն է՞լ են ոչնչացնելու»

Նոյեմբեր 25,2022 16:56

44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, որը պատերազմի առնչությամբ իր համար չպարզաբանված բազմաթիվ հարցեր ունի, «Հայելի» ակումբում խոսելով կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» եւ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքներում փոփոխությունների մասին, որի համաձայն ԱԱԾ արխիվները կարող են ոչնչացվել, իշխանությանը նկատի ունենալով ասաց, որ դա իրենց չի օգնելու: «Թող փորձեն դա էլ անեն: Վկաների բանակն է՞լ են ոչնչացնելու: Ուզում եմ հասկանալ: Այդքան աշխատակիցներ կան, բոլորին ոչնչացնելո՞ւ են: Անհեթեթություն է: Կարծում են՝ այդ փաստաթղթերը մինչեւ ԱԱԾ-ում արխիվացվելը, ուրիշ տեղերով չե՞ն անցել, ուրիշ տեղերում չկա՞ն պահպանված, կամ ուրիշ տեղերում ինֆորմացիա չկա՞: Իհարկե, կա: Բայց ես մի բան եմ տեսնում: Ամեն անգամ սրանք շեղում են մեր ուշադրությունը, ամեն անգամ հասարակության առաջ նետում են տխմար մի բան: Երեկ ԱԺ-ում ամբողջ ընդդիմադիր թեւը զբաղված էր ԱԱԾ արխիվների թեմայով: Հետեւաբար, ուշադրությունը նորից շեղվեց չէ՞: Սրանք ամեն օր մտածում են, թե այսօր առավոտյան ինչ մոգոնենք, որ գլխավոր թեմայի մասին մտածելու ժամանակ չմնա: Ու, ճիշտ է, այսօր ամեն ինչն է գլխավոր, սակայն առաջնայինը սրանց հեռացնելն է: Հուսամ, որ դա կլինի հնարավորինս շուտ»,-ասաց տիկին Նաիրան:

Զոհվածի մայրը վերջում դիմեց ընդդիմությանը. «Շատ կարեւոր է այն, ինչ անում են օրվա կտրվածքով: Բայց խնդրում եմ, որ չմոռանան իրենց գլխավոր օրակարգը՝ ծրագիր եւ առաջնորդ: Շատ մարդիկ կան, որոնք հայրենիքը պաշտպանելու համար առաջնորդի կարիք չունեն, բայց մի ահռելի զանգված կա, որն, այնուամենայնիվ, այդ առաջնորդի կարիքն ունի, որպեսզի այս խմբերը, որոնք ավելանում են տարբեր տեղերում, համախմբի եւ վերջապես սրանց հեռացնի»,- ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930