ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նոյեմբերի 25-ին Ազգային ժողովում ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին եւ Ֆրանսիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերի պատասխանատու Նիկոլա Կարգեսին:
Կողմերը քննարկել են Հայաստանի ժողովրդավարական զարգացման օրակարգը եւ կարեւորել խորհրդարանի ու խորհրդարանական աշխատանքների դերը ժողովրդավարության ամրապնդման եւ զարգացման գործում:
Բանախոսները վերահաստատել են հանձնառությունը` որպես խորհրդարանական մեծամասնություն, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շարունակականության եւ խորհրդարանի դերի բարձրացման հարցում:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին