Պաշտոնական Բաքուն ուզում է, որ Հայաստանի ու Թուրքիայի և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացներն ընթանան զուգահեռ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» խորագրով միջազգային համաժողովում:
Ալիևը նշել է, որ այս պահին որոշակի փոփոխություններ են նկատվում Հայաստանի հռետորաբանության մեջ: «Այժմ նրանք ասում են, որ ցանկանում են կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, և մենք ասում ենք, որ սատարում ենք դրան: Մենք ուզում ենք, որ այդ երկու գործընթացներն ընթանան միմյանց զուգահեռ. հայ-թուրքական կարգավորում և հայ-ադրբեջանական հարաբերություններ»:
Ալիևն ընդգծել է, որ չգիտի՝ որքանով է հայկական կողմն անկեղծ, երբ խոսում է խաղաղության մասին: «Մենք խաղաղություն ենք ուզում: Մենք ուզում ենք, որ նրանք հասկանան, որ նրանք որևէ ընդհանուր բան չունեն Ղարաբաղի հայերի հետ: Մենք ուզում ենք Զանգեզուրի միջանցք, և մենք ձգտում ենք սահմանազատման պատմական քարտեզների հիման վրա, և ոչ թե այն քարտեզների, որոնք նրանք փորձում են ներկայացնել: Մենք տարածքներ չենք ուզում, մենք պատերազմ չենք ուզում: Եթե մենք դա ուզեինք, ապա կանեինք»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ