Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաստաթղթեր չստորագրելը չի սպառնում ՀԱՊԿ գոյությանը. Պեսկով

Նոյեմբեր 25,2022 15:51

Հայաստանի հրաժարվելը՝ ստորագրել որոշ փաստաթղթեր, չի սպառնում ՀԱՊԿ գոյությանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Դմիտրի Պեսկով

Մասնավորապես, հարցին, թե արդյոք Հայաստանի այդ որոշումը կանդրադառնա ՀԱՊԿ ճակատագրի վրա, Պեսկովը պատասխանել է. «Ոչ, ոչ մի կերպ: Գոյություն ունեն որոշակի տարաձայնություններ որոշ պահերի շուրջ, որոնք բնականաբար թույլ չտվեցին ստորագրել երկու փաստաթուղթ: Բայց դա չի նշանակում, որ որևէ ձևով դա կասկածի տակ է դնում ՀԱՊԿ գոյությունը»,- ասել է Պեսկովը:

Ավելին, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովը և նրանում հնչած դիրքորոշումները, ինչպես նաև ամբողջ անցած տարին ցույց են տվել նման կազմակերպությունում անդամ-պետությունների աճող պահանջարկը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930