Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված կարողությունների զարգացում նորաստեղծ էլեկտրոնային ուսուցման վեբ հարթակի միջոցով «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքեր (BeECO)» ծրագրի շրջանակներում

Նոյեմբեր 25,2022 14:04

2020 թվականի հունիսի 1-ից «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը իրականացնում է «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքեր (BeECO)» ծրագիրը։

Ծրագրի գլխավոր նպատակն է խթանել Սևծովյան ավազանի շրջակա միջավայրի պաշտպանությունը՝ ընդհանուր կրթության, իրազեկման և գետերի/լճերի մաքրման արշավների իրականացման միջոցով։

«Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքեր (BeECO)» Ծրագրի հիմքում Ծրագրի կոնսորցիումի այն ընդհանրական գաղափարն է, որ գետերի և ծովային  աղբի կրճատմանն ուղղված ընդհանուր կրթությունը, իրազեկումը և գետերի մաքրման արշավները ծայրաստիճան արդյունավետ կարող են լինել Սև ծովի շրջակա միջավայրի պաշտպանության համար:

Գետերի և ծովերի  աղտոտման հարցին վերաբերող հանրային իրազեկման ու կրթության պակասը ընդհանուր խնդիր է Սևծովյան ավազանի երկրների համար։ Ծրագիրը նորարարական և ոչ սովորական լուծումների հնարավորություններ ընձեռելու հավակնոտություն ունի։

BeECO նախագիծը մեծ ուշադրություն է դարձնում նորարարություններին և ներգրավված համայնքների բնապահպանական խնդիրները լուծելու համար ստեղծագործ լուծումներ գտնելուն:

Ծրագրի շրջանակներում ստեղծվել է էլեկտրոնային ուսուցման վեբ հարթակ, որի միջոցով ծրագրի շահակիրները հնարավորություն ունեն մասնակցելու բնապահպանական թեմաներով մի շարք դասընթացների:

Դասընթացները կազմակերպվում են ՀԿ-ների, տեղական իշխանությունների պետական մարմինների​​, կրթական/ուսումնական կենտրոնների, դպրոցների և համալսարանների ներկայացուցիչների համար շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող ոլորտներում:

Դասընթացները կազմակերպվում են Սև ծովի ավազանում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ակտիվ անձանց կարողությունների հզորացման և այդ ոլորտներում նոր կարողությունների զարգացման նպատակով։

Դասընթացի ուսումնական ծրագիրը ներառում է ընթացիկ տեղեկատվություն և բնապահպանական կառավարման լավ փորձի ներկայացում:

Դասընթացների երեք հիմնական թեմաներն են՝

Բնապահպանական ռեյնջեր

3R (նվազեցում, վերօգտագործում, վերամշակում)

Բնապահպանական ձեռներեցություն

Դասընթացները մասնակիցներին հնարավորություն կտան ծանոթանալու թափոնների վերամշակման և վերաօգտագործման ոլորտում հաջող բիզնեսի պատմություններին:

Մասնակիցները հնարավորություն ունեն մուտք գործել որպես օգտատեր, իրենց գաղտնաբառով: Նրանք ազատ են մասնակցելու բոլոր 3 դասընթացներին՝ կախված իրենց նախասիրություններից:

Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՀԳ Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցություն ծրագրի շրջանակներում։ Ծրագրի գործողությունները սկսվել են 2020թ. հունիսի 1-ին Պրո Նատուրա Գալաթի ասոցիացիա (Ռումինիա), «Ստորին Դանուբի Եվրարեգիոն» անդրսահմանային համագործակցության ասոցիացիա (Ռումինիա), Իմերեթիի գիտնականների «Սպեկտրի»  միություն  (Վրաստան), Անդրսահմանային համագործակցության եվրոպական ինտեգրացիայի գործակալություն (Մոլդովա), համագործակցությամբ։ Ծրագրի ղեկավար կազմակերպությունը «Ստորին Դանուբի Եվրարեգիոն» անդրսահմանային համագործակցության ասոցիացիան է։

2014-2020թթ. Սևծովյան ավազանի միացյալ գործողությունների ծրագիր

Սևծովյան ավազանի երկրների 2014-2020թթ. Համատեղ գործառնական ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության Եվրոպական հարևանության գործիքի միջոցով և մասնակից երկրների՝ Հայաստանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի Հանրապետության, Ռումինիայի, Թուրքիայի և Ուկրաինայի կողմից։

Սույն հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։

«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930