Լրահոս
Օրվա լրահոսը

Լեմկինի ինստիտուտը զորակցություն է հայտնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին

Նոյեմբեր 25,2022 13:44

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը զորակցություն է հայտնել Արցախի Հանրապետության ժողովրդին՝ բարձրաձայնելով նրանց ինքնորոշման կամքի հարցը:

«Արցախի ժողովուրդն արժանի է, որ միջազգային հանրության կողմից լսվեն և լուրջ ընդունվեն ինքնորոշման իրենց կոչերը։ Հիշենք, որ ինքնորոշման իրավունքը միջազգային իրավական համակարգի կարևորագույն հիմունքներից մեկն է պետությունների հավասար ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հետ մեկտեղ: Ինքնորոշման հիմնարար իրավունքը չպետք է դառնա հերթական իրավաբանական ֆիկցիա. փոխարենը, այն պետք է ընկալվի որպես կայուն միջազգային խաղաղության և անվտանգության կարևոր տարր: Ավելին, ինքնության խմբերը պաշտպանելու միջազգային հանրության պատասխանատվությունը հիմնարար նորմ է, որը պետք է կիրառվի այս դեպքում, երբ աշխարհը հազվագյուտ հնարավորություն ունի կանխելու ցեղասպանությունը, նախքան կսկսվեն զանգվածային սպանությունները»,- ասվում է հայտարարության տեքստում:

Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ստեղծել անկախ միջազգային հանձնաժողով, որը «կուսումնասիրի Արցախում առկա խնդիրները՝ նպատակ ունենալով հաստատել արդար արդյունք և կայուն խաղաղություն»:

«Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանին ուժ կիրառի հայկական տարածքի պահանջատիրության համար, և միջազգային հանրությունը պետք է հստակ ցույց տա, որ նա եռանդորեն պաշտպանելու է հայկական կյանքը ընդդեմ 1915թ. ցեղասպանության վերսկսման»,- ասվում է հայտարարության մեջ:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930