Նոյեմբերի 24-ին Դավիթ Մելքումյանը և Եվրոպայի հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը հանդիպել են Ֆլամանդական խորհրդարանի անդամ, Արցախի հետ ֆլամանդական բարեկամության խմբի համակարգող Կարլ Վանլաուեի հետ։
ԱԺ պատգամավորը նախ շնորհակալություն է հայտնել 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի հետ ֆլամանդական բարեկամական խմբի՝ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարությամբ հանդես գալու համար։
Քննարկումներ են եղել նաև բարեկամական խմբի շրջանակում համագործակցությունը ակտիվացնելու և ստեղծված իրավիճակին առնչվող հարցերի շուրջ։
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին