Դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը տեղի չի ունենա Հայաստանի առաջ քաշած պայմանի պատճառով: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» խորագրով միջազգային համաժողովում:
«Բրյուսելում հանդիպումը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 7-ին: Բայց երեկ [անվտանգության հարցերով խորրհդական] Հիքմեթ Հաջիևն ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապվել են [ԵՄ խորհրդի նախագահ] Շառլ Միշելի գրասենյակից և տեղեկացրել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպել պայմանով միայն, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ [Էմանուել] Մակրոնը: Դա նշանակում է, որ հանդիպում տեղի չունենա»,- ասել է Ալիևը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ