Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանն ի վիճակի չի լինի խոչընդոտել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմանը:
«Մենք Զանգեզուրի միջանցքը քննարկել ենք ռուս պաշտոնյաների հետ իմ վերջին զրույցի ընթացքում: Չեմ կարծում, որ Հայաստանն ի վիճակի է արգելափակել այդ միջանցքը»,- ասել է Ալիևը «Միջին միջանցքի երկայնքով. սշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» խորագրով միջազգային համաժողովում:
Ալիևը նաև ասել է, որ Իրանը նույնպես չի կարող խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» գործարկմանը: «Ինչ վերաբերում է Իրանին, կարծում եմ, որ նա էլ դա չի անի՝ հաշվի առնելով նրա շահագրգռվածությունը տարածաշրջանային կոմունիկացիոն նախագծերում: Քանի որ այդ նախագծերն ուղղված չեն որևէ մեկի դեմ, այլ, ընդհակառակը, միայն ի շահ բոլոր շահագրգիռ կողմերի են»,- ասել է Ալիևը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ