Լրահոս
Օրվա լրահոսը

Այս հոդվածը Բաքվի պլանների ու վախերի արտացոլումն է. Տաթևիկ Հայրապետյան

Նոյեմբեր 25,2022 12:40

ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ինչպես և կանխատեսելի էր, Արցախում նոր կաբինետի ձևավորման գործընթացը կրկին հարուցել է Բաքվի հիստերիան։ Այս քարոզչական հոդվածի հեղինակը գործընթացները քննարկելուց հետո, գալիս է եզրահանգնման, որ «Ադրբեջանի համապատասխան պետական կառույցներն, այնուամենայնիվ, իրավունք ունեն Ռուբեն Վարդանյանին վերաբերվել որպես օրենքը խախտած քրեական հանցագործի ՝ դրանից բխող հետապնդման և պատժի բոլոր միջոցներով»։

Հետո հոդվածագիրը հավելում է, որ «նրանք, ովքեր փորձում են վերակենդանացնել «միացումը», պետք է գիտակցեն ՝ Ղարաբաղում նման խաղերի տեղ չկա։ Ավելին, Ղարաբաղում իրավիճակն ապակայունացնելու ցանկացած փորձ կարող է միայն արագացնել Ադրբեջանի կողմից ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գործող անջատողական ռեժիմի տոտալ վերացման, ինչպես նաև անօրինական ավազակային կազմավորումների զինաթափման ուղղությամբ վճռական և առավելագույն գործուն քայլերի իրագործումը»։

Այս հոդվածը Բաքվի պլանների ու վախերի արտացոլումն է։ Պլանը Արցախը հայաթափելն է, վախը, որ հայերը վերջապես ուշքի կգան ու կգտնեն ելքեր այս իրավիճակից ձախողելով Բաքվի պլանները։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930