Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչն է կաշկանդում ռազմաքաղաքական կառույցի մեր գործընկերներին, որ նախընտրում են «մեղմ» գնահատականներ հնչեցնել դեմ Ադրբեջանի ագրեսայի վերաբերյալ. «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 25,2022 11:28

Երեւանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ ՀՀ վարչապետը հրաժարվեց ստորագրել Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին ՀԱՊԿ որոշման նախագիծը, քանի որ այն «հակասում է ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերի ոչ միայն տառին, այլեւ ոգուն ու իմաստին»։  «Զերծ մնալ նման գնահատականից՝ ասելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահման չկա, նշանակում է պնդել, որ չկա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի, իսկ եթե պատասխանատվության գոտի չկա, ապա չկա եւ կազմակերպությունը։ Համենայնդեպս՝ այսպես կարելի է դա մեկնաբանել»,- նշել է ՀՀ վարչապետը։

Ի վերջո, ի՞նչն է կաշկանդում ռազմաքաղաքական կառույցի մեր գործընկերներին, որ նախընտրում են խուսափողական, «մեղմ» գնահատականներ հնչեցնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսայի վերաբերյալ։ Մի կողմ թողնելով որոշ երկրների պրոթուրանական կողմնորոշումը, նշենք, որ ներկա համաշխարհային վերափոխումների համատեքստում առաջնային են դարձել առեւտրատնտեսական եւ էներգետիկ խնդիրները։

«KazMunayGas» ընկերության տնտեսագիտության եւ ֆինանսների գծով խորհրդի նախագահի տեղակալ Դաուրեն Կարաբաեւը նոյեմբերի 22-ին ասել էր, որ Ղազախստանն աշխատանքներ է տանում գտնելու համար այն ընկերությունը, որը 2023-ից կիրականացնի իր նավթի փոխադրումն Ադրբեջանի տարածքով։

«SOCAR»-ի հետ հարաբերություններն է զարգացնում նաեւ «Գազպրոմը»։ Նախօրեին «Գազպրոմ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռովշան Նաջաֆը աշխատանքային հանդիպում են ունեցել, որի ժամանակ կողմերը քննարկել են ընկերությունների միջեւ «փոխգործակցության ընթացիկ եւ հեռանկարային հարցերը»։ Նշենք, որ նոյեմբերի 15-ին նոր համաձայնագրով սկսվել են ռուսական գազի մատակարարումները Ադրբեջան, որի ծավալը կկազմի 1 մլրդ խմ։ Դրանք կիրականացվեն մինչեւ 2023 թ. մարտը։ Ներկա խառնակ ժամանակաշրջանում Ադրբեջանն օգտագործում է իր լոգիստիկ եւ մյուս հնարավորությունները՝ վերածելով դրանք քաղաքական շահաբաժինների։

Այս տարվա ընթացքում Ադրբեջանը հայտնեց 11 տոկոսով դեպի Եվրոպա գազի մատակարարումներն ավելացնելու մասին։

Ռուսական գազից հրաժարվող Եվրոպան այլընտրանք է փնտրում, սակայն կարծես թե չի խուսափում ստանալ այն միջնորդավորված։ Նման մեխանիզմի պարագայում բոլորը գոհ են, բոլորի «դեմքը փրկված» է, Ալիեւն այդ ամենի օգնությամբ կարողանում է ամրապնդել իր իշխանությունը, բայց քաղաքական-տնտեսական հետաքրքրությունների ծանրության տակ է մնում հայկական շահը։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930