Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 24-ին հրապարակած տեղեկանքում նշել է, որ Լեռնային Ղարաբաղում՝ իրենց պատասխանատվության գոտում, գրանցվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում:
Նշվում է, որ խախտումը գրանցվել է Ադրբեջանի կողմից Մաղավուզի շրջանում: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ քննություն է անցկացնում փաստի առիթով, ասվում է հաղորդագրության մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ