Լուծարելու, միավորելու ինչ-որ մոլուցք ունի այս կառավարությունը։ Անգամ ամենածանր վիճակներում, երբ երկրի ապագան անորոշ է, եւ բազում մարտահրավերներ կան մեր առաջ, նրանք պերմանենտ լուծարում-միավորումների գործընթաց են իրականացնում երկրում։ Իշխանության գալուց անմիջապես հետո լուծարվեցին մի շարք նախարարություններ, որոնցից մի մասն ուղղակի վերացան կամ փոքր ստորաբաժանումների վերածվեցին՝ գիգանտ նախարարությունների կազմում, ինչպես տրանսպորտի եւ կապի, գյուղատնտեսության նախարարությունները։
Հետո սկսեցին համայնքների խոշորացումը՝ նորից տրամաբանության շրջանակներում չտեղավորվող միավորներով։ Ապա ձեռնամուխ եղան բուհերի եւ բժշկական հիմնարկների լուծարում-միավորումներին, ինչն ամեն անգամ ուղեկցվում է աղմուկ-աղաղակով, պայքարով։ Մարդիկ ասում են, որ օպտիմալացման անվան տակ կա՛մ քաղաքական հարցեր են լուծում, կա՛մ դրանք կոռուպցիոն գործարքներ են․ շենքեր են օտարվելու, տնօրեններ են ազատվելու, գործող միավորներ են վերանալու։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: