Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այդ ոստիկանները, իրենց երեխաներն ու ընտանիքները ապրում են այդ 5-10.000 տղաների կյանքի հաշվին». Գարիկ Գալեյան

Նոյեմբեր 24,2022 23:57

44 օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրն ու զոհված այլ զինծառայողների մի շարք ծնողներ, որոնք Ոստիկանությունից վերջին օրերին ծանուցումներ են ստացել Վարչական պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ, այսօր հավաքվել էին քննչական կոմիտեի շենքի դիմաց՝ հասկանալու ինչ է կատարվում:

«Վարչական պատասխանատվության են ուզում ենթարկել ու չգիտեն՝ ինչի համար: Երեւի ուզում են մեր գումարը, բայց, հասկանում եք, չէ՞, խնդիրը գումարը չէ, խնդիրը պահվածքն է, վերաբերմունքն է: Ախր, Եռաբլուրը զինվորական պանթեոն է, զորամաս է, այնտեղ ոստիկանները իրավունք չունեին ընդհուպ ծառայություն իրականացնել: Այնտեղ պետք է ծառայություն իրականացներ Ռազմական ոստիկանությունը, ոչ թե կարմիր բերետավորները: Չեմ էլ պատկերացնում, որ նման Ոստիկանության համակարգ ունենք մեզ մոտ, որ պատրաստ են նման քայլերի: Իրենք իրենց երեխաներն ու ընտանիքները , ողջ հայ ազգը ապրում է այդ 5-10.000 տղաների կյանքի հաշվին, որ դեռ հայ կոչվելու իրավունք ունենք այդ տղաների կյանքի հաշվին է: Դեռ հայրերին ոչինչ, բայց որ մայրերի նկատմամբ նման վերաբերմունք…»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գարիկ Գալեյանը:

Ոստիկանությունը պահանջում է զոհվածների ծնողներին վարչական պատասխանատվության ենթարկել ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով: Վարչական հայցը սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում կարմիր բերետավորների հետ միջադեպ ունենացած տասնյակ ծնողների դեմ է:

Գարիկ Գալեյանը նաեւ պատմեց, որ այսօր Քննչական կոմիտեում իրենց ընդունել է Խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից
բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը: Այս վարչությունում է քննվում սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողների ու ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպով նախաձեռնված քրեական վարույթը:

«Այս ծանուցումները ստանալով Ոստիկանությունից՝ այսօր քննչական կոմիտեում այս հարցն ենք քննարկել, թե կարո՞ղ ենք հասկանալ՝ ինչպես եղավ, որ մեկ ամիս առաջ Ոստիկանությունը հայտարարեց, որ սեպտեմբերի 21-ի դեպքի հետ կապված կարմիր բերետավորների նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել ու կասեցվել է այդ քննությունը, քանի որ քրեական գործ է հարուցվել: Մեզ պատասխանեցին, որ միայն քրեական գործի մասով են պատասխանատու: Ասացին, որ հիմա չեն բարձրաձայնում, բայց կգա ժամանակը ամեն ինչի մասին տեղյակ կլինենք: Խնդրեցինք՝ մեզ ողջամիտ ժամկետ ասել, թե երբ կիմանանք ովքեր են հրահանգ տվել այդ բերետներին, որ բերման ենթարկեն ծնողներին, նրանց կանչե՞լ են հարցաքննության, բայց ողջամիտ ժամկետ չասացին: Վարչության պետ Իվանյանն ասաց, որ անաչառ քննություն է լինելու,  պատժվելու են բոլոր մեղավորները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Այն, որ ոստիկանները և նրանց հրաման տվողները, քաշքշելով զոհվածների ծնողներին, կատարել են ստոր արարք, դա ակնհայտ է։ Սակայն ակնհայտ է նաև, որ մեր հասարակությունը նման դեպքերում անթույլատրելիորեն անտարբերություն է դրսևորում և սատար չի կանգնում տուժած ծնողներին։ Դա ոչ պակաս պախարակելի է և ցույց է տալիս, թե մարդիկ որքան եսակենտրոն են դարձել։ Նույնիսկ հասարակական կազմակերպությունները և ընդդիմությունը աղմուկ չեն բարձրացնում, որ բերետավորներին պատժելու փոխարեն,
    տուժած ծնողներին են վարչական պատասխանատվության ենթարկում։ Այսպիսի համատարած անտարբերությունից կարելի է շշմել …

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930