Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ այսօր սկսվեց այս տարվա ապրիլի 26-ին Ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի կողմից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում 28-ամյա Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով դատական նիստը։
Մեղադրող կողմը դատարանին միջնորդեց կալանավորել Արամ Նավասարդյանին կամ կասեցնել նրա պաշտոնավարումը, սակայն դատարանը մերժեց այդ միջնորդությունը։ Այսօրվա նախնական դատական նիստին քննարկվեց նաեւ ապացույցների թույլատրելիության եւ հետազոտման հաջորդականության հարցը: Պաշտպանական կողմը հայտնեց, որ հավելյալ ապացույցներ է ուզում, որ հետազոտվի, դատարանը ժամանակ տրամադրեց մինչեւ դեկտեմբերի 2-ը:
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանը, որը ուղեկցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, 28-ամյա հղի Սոնա Մնացականյանին, ինչի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն եւ գիտակցության չգալով՝ մահացել է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Խեղճ աղջկան դաժան ձևով կյանքից զրկեցին, հիմա էլ դատարանը տարիներով գործի քննությունը ձգձգելու է, որովհետև դատավորն էդքան դուխ չունի, որ արդար վճիռ կայացնի։ Նա շատ լավ գիտի, թե մեղավորներն ովքեր են, բայց դատի փոխարեն իմիտացիաներով է զբաղված։ Սա կոչվում է գործը քնեցնել դատական ձևականություններով։
Սոնայի հոգուն թող լույս իջնի, նրան կյանքից զրկած վայրենիները և նրա գործը քննող խամաճիկները նրա ճկույթի արժեքն անգամ չունեն։