«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր Երևանի կենտրոնում գտնվող «Լունապարկ» ժամանցի վայրում տեղի է ունեցել դժբախտ պատահար, և, փառք Աստծո, առանց մահվան ելքի։
Ընդամենը երեք ամիս առաջ «Սուրմալու» առևտրի կենտրոնի մեծաթիվ զոհերով ողբերգությունից հետո հնչեցին հերթական հուզական ու խրոխտ ելույթները։
Բոլորը շարունակեցին և շարունակում են աշխատել իրենց բնականոն հանցավոր անտարբերությամբ, ինչի արդյունքն այսօրվա պատահարն է։
Կարդացեք նաև
Այս դեպքն էլ կավարտվի պետական պաշտոնյաների լոկ հայտարարություններով, վիրավորին առողջություն մաղթելով և մեղավորներին պատժելու հանձնարարականներով։
Մի քանի օրից բոլորն ամեն ինչ կմոռանան՝ նոր հող ստեղծելով հաջորդ դժբախտ պատահարների համար, և ոչ մեկը չի կարող երաշխավորել, որ այս անգամ զոհեր չեն լինի։
Նմանատիպ պատահարները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ մեր քաղաքում պատշաճ կերպով չեն իրականացվում անվտանգության վերահսկողական միջոցառումներն ու աշխատանքները։
Անհրաժեշտ է անհապաղ լուծում տալ այս գերկարևոր հիմնախնդրին ու բարձրացնել Երևանի անվտանգության ու դիմադրողականության մակարդակը»։