Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանը՝ Լաչինի միջանցքով ականներ տեղափոխելու ադրբեջանական կեղծ լուրերի մասին

Նոյեմբեր 24,2022 21:35

«Ա1+». ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը սուտ է որակել ադրբեջանական այն պնդումները, թե Հայաստանն օգտագործել է Լաչինի միջանցքը՝ ականներ տեղափոխելու համար։

Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է դեսպանը:

«Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանն օգտագործել է Լաչինի միջանցքը՝ իրենց տարածք ականներ տեղափոխելու համար։ Սա լրիվ սուտ է։ Ադրբեջանը Հայաստանի օկուպացված տարածքներից վերցրել է ցամաքային ականներ, տեղափոխել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածք՝ ցույց տալու միջազգային գործընկերներին և Լաչինի միջանցքը վիճարկելու կեղծ հիմքեր ստեղծելու համար»,-գրել է նա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930