Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմավիրի մարզի մի շարք կրթական հաստատություններում շենքային ու գույքային բարելավման, մարզադահլիճների կառուցման աշխատանքներ կիրականացվեն

Նոյեմբեր 24,2022 21:01

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում է կայացրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2022 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարել 1 մլրդ 933 մլն 373.9 հազար դրամի վերաբաշխում, որի շրջանակում նախատեսվում է ապահովել մի շարք դպրոցների շենքային պայմանների և գույքային հագեցվածության բարելավումը:

Նախատեսվում է գումար տրամադրել Արմավիրի մարզի մի շարք կրթական հաստատություններին, մասնավորապես՝

1,713.4 հազար դրամ -«Արմավիրի N 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին` ճաշարանի և սանհանգույցների վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.

6,448.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Արմավիրի N 10 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի շենքի պատուհանների փոխարինման աշխատանքների ձեռքբերման համար.

3,696.2 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Ալաշկերտի Հ. Քոչարի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի շենքի տանիքի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.

4,541.1 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Եղեգնուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի շենքի պատուհանների փոխարինման աշխատանքների ձեռքբերման համար.

6,688.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Մրգաշատի Մ. Մաղաքյանի անվան N2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` սանհանգույցների վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.

11,565.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Նոր Արմավիրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` մարզադահլիճի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.

56,307.2 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` ջեռուցման համակարգի կառուցման և պատուհանների փոխարինման աշխատանքների ձեռքբերման համար.

4,189.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Վաղարշապատի Ռ. Պատկանյանի անվան հ․9 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի շենքի աստիճանավանդակի և ճաշարանի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.

5,238.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Աղավնատան Ղ. Աբգարյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` ջեռուցման համակարգի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.

9,782.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Գայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքների ձեռքբերման համար.

8,824.9 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Ջրառատի Թաթուլ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` ճաշարանի և սանհանգույցների վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.

10,818.4 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Արտամետի Գուրգեն Մարգարյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` ջեռուցման համակարգի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.

990.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Արմավիրի N 9 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի կաթսայատան կաթսաների աշխատանքների ձեռքբերման համար.

Տրամադրված գումարի շրջանակում նախատեսվում է նաև Արմավիրի մարզում հանրակրթական կրթություն իրականացնող հետևյալ ուսումնական հաստատությունների նոր մարզադահլիճների կառուցում և մարզական օբյեկտի շինարարություն.

«Արտիմետի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ 26,235.8 հազ. դրամ

«Արագածի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-130,489.7 հազ. դրամ

«Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան N 7 հիմնական դպրոց » ՊՈԱԿ-911.5 հազ. դրամ

«Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-51,103.4 հազ. դրամ

«Արմավիրի N 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-9,588.7 հազ. դրամ

Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի-219,198.3 հազ. Դրամ

 

Արմավիրի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930