Լրահոս
Օրվա լրահոսը

Իջևանցիների խմելու ջրի խնդիրը վերջապես կլուծվի

Նոյեմբեր 24,2022 19:07

Տարիներ շարունակ Տավուշի մարզկենտրոն Իջևանի բնակիչները` հատկապես ամռան ամիսներին, բախվում են խմելու ջրի սակավության խնդրին: Վերջին շրջանում Ենոքավան բնակավայրում սկսված շինարարական աշխատանքներից ելնելով, կարծես թե ուրվագծվում է խնդրի լուծումը: Այս մասին Aravot.am–ի հետ զրույցում նշեց «Վեոլիա Ջուր» ընկերության Իջևան տեղամասի շահագործման տեղամասի պետ Վոլոդյա Ղալումյանը:

«Իջևան տեղամասի ջրամատակարարման համակարգը ՀՀ-ում առկա ամենադժվար համակարգերից մեկն է: Խնդիրը  կապված է ջրաղբյուրների հետ, քանի որ դրանք մակերևույթային են և դրա պատճառով ջրաքանակը խիստ տատանվում է: Եղած ջրաղբյուրների սակավության պատճառով «Վեոլիա Ջուր» որոշել է իջևանցիների խմելու ջրի հարցը կարգավորել Լաստիվերի «Պաղ ջուր» կոչվող գետակից ջուր վերցնելով»,- նշեց Ղալումյանը: Ավելի քան 2 ամիս է, ինչ շինարարական աշխատանքներն սկսվել են: Վոլոդյա Ղալումյանը հավելեց, որ սկսված ծրագիրը կոչել են «փրկության ծրագիր»:  Նոր ջրաղբյուրը կապահովի մեկ վայրկյանում 30 լ. ջրաքանակ:

Շինարարական աշխատանքներին զուգահեռ կառուցվում է նաև ջրի մաքրման կայան, որտեղ կտեղադրվեն գործարանային արտադրության 2 մաքրման ֆիլտրեր: «Փրկության ծրագիրն» իրականացնելու համար «Վեոլիա Ջուր» ընկերությունը կծախսի մոտ 205 մլն. դրամ: Արդյունքում վերջնականապես կլուծվի Իջևանի 7000 բաժանորդի խմելու ջրի խնդիրը:

 

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930