Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի հերթական նիստը:
Քննարկվել են միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներն ու առաջիկա անելիքները, մանրամասներ են ներկայացվել արդեն իսկ կատարված աշխատանքների վերաբերյալ:
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ներկայացրել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ դեկտեմբերի 11-ին անցկացվելու է «Մանկական Եվրատեսիլ-2022»-ը, իրականացված աշխատանքները:
Նշվել է նաև, որ դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում տարբեր երկրներից ժամանած միջոցառման մասնակից երեխաները միասին կվառեն գլխավոր տոնածառի լույսերը, հրապարակում տեղի կունենա նաև տոնական միջոցառում և հրավառություն։
Կարդացեք նաև
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Արայիկ Հարությունյանը կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների հետևողական աշխատանքը՝ միջազգային մրցույթը մեր երկրում լավագույնս անցկացնելու համար:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ