Լրահոս
Օրվա լրահոսը

Կինոկենտրոնը դատական հայց է ներկայացրել Քննչական կոմիտեի ու մի դատախազի դեմ, թե ինչու չեք բռնում այդ ռեժիսորին

Նոյեմբեր 24,2022 17:57

«Մենք հիմա փակ շրջանի մեջ ենք, ցանկացած նոր նշանակում՝ նշանակում է վատ նշանակում։ Այդ տրամաբանության մեջ է Հայաստանում ամեն ինչ գնում»,- «Հայելի» ակումբում ասաց ռեժիսոր Հովհաննես Գալստյանը՝ անդրադառնալով Մնացական Մարտիրոսյանի նշանակմանը Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում։

Ապա անդրադարձավ իր խնդրին՝ ասելով, որ որպես առնչվող անձ ներգրաված է մի գործում․ «Իդեալական կոմեդիկ իրավիճակ է․․․Ես հատուկ բերել եմ ծանուցագիրը, որ այստեղ կարդամ»:

Նա հիշեցրեց, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը քրեական գործ էր հարուցել իմ դեմ․ «Դա գիտեն բոլորը՝ շուկայում, մեր սուպերմարկետում, մասիվում։ Այդ քրեական գործը հարուցվել էր 2018-19թ, 2020թ կարճվել էր հանցակազմի բացակայության հիմքով։ Բայց Հայաստանի ազգային կինոկենտրոնը բողոքել է դատախազին՝ իբր քննիչները լավ չեն վարել այս գործը։

Դատախազը մերժել է 4 ամիս հետո։ Կինոկենտրոնը չի հանգստացել, նորից դիմել է դատարան, առաջին ատյանի դատարանը մերժել է բողոքը, գնացել են Վերաքննիչ, Վերաքննիչից էլ հետ են ուղարկել առաջին ատյանի դատարան, որովհետեւ քննիչները չեն իրականացրել դատաապրանքագիտական փորձաքննություն․․․ Ես կոչ եմ անում եւս 15 փորձաքննություն իրականացնել, որովհետեւ ինձ դուր է գալիս, որ այս պրոցեսը շարունակվում է»:

Հովհաննես Գալստյանը հեգնանքով հավելեց․ «Փաստորեն, մի պետական ՊՈԱԿ դատական հայց է ներկայացնում Քննչական կոմիտեի ու մի դատախազի դեմ, որ մենք 4 տարի է ընկած ենք մի ռեժիսորի հետեւից, որին դուք չեք բռնում»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930