Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կաշառք առաջարկելուց զերծ մնալու պարեկի հորդորից հետո վարորդը ևս մեկ 20.000-անոց է մեկնել, առաջարկելով արդեն 40.000 դրամ

Նոյեմբեր 24,2022 17:36

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթներով բացահայտվել են վարչական իրավախախտումները չարձանագրելու համար ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու դեպքեր:

Մասնավորապես` նախաքննությամբ պարզվել է, որ պարեկ Գ. Պ.-ն իր երկու ծառայակիցների հետ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում ծառայություն իրականացնելիս կանգնեցրել է Գ. Շ.-ի վարած ավտոմեքենան և ստուգմամբ պարզել, որ տվյալ տրանսպորտային միջոցը չունի ԱՊՊԱ պայմանագիր, իսկ վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում` ալկոհոլի ազդեցության տակ: Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու դիմաց Գ. Շ.-ն պարեկ Գ. Պ.-ին առաջարկել է 20.000 ՀՀ դրամ, որը վերջինս չի վերցրել` վարորդին զգուշացնելով հնարավոր քրեական պատասխանատվության մասին: Կաշառք առաջարկելուց զերծ մնալու` պարեկի հորդորներից հետո վարորդը գրպանից ևս մեկ 20.000 ՀՀ դրամ է հանել` որպես կաշառք առաջարկելով արդեն 40.000 ՀՀ դրամ գումար, որից հետո ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված մեկ այլ քրեական վարույթի նախաքննությամբ էլ հիմնավորվել է, որ վարորդ Ռ. Ե.-ն իր կողմից թույլ տրված վարչական իրավախախտումը չարձանագրելու համար դարձյալ կաշառք է առաջարկել ՀՀ ոստիկանության պարեկին:

Նախաքննությամբ պարզվել է, որ պարեկներ Հ. Ա.-ն և Ռ. Մ.-ն Երևանյան խճուղում ծառայություն իրականացնելիս նկատել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի առջևի հատվածում տեղադրված են եղել սահմանված չափանիշներին չհամապատասխանող լուսային ազդանշաններ արձակող սարքավորումներ։ Վարորդ Ռ. Ե.-ն իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներից մեկին առաջարկել է 2000 ՀՀ դրամ կաշառք, որից անմիջապես հետո ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին:

Պարեկներին կաշառք առաջարկելու համար վարորդներ Գ. Շ.-ին և Ռ. Ե.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Վերը նշված երկու վարույթների նախաքննությունն ավարտվել է: Վարույթների նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` դրանք հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930