Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միջազգային առաքանու միջից հայտնաբերվել է ավելի քան 2 կգ մարիխուանա

Նոյեմբեր 24,2022 17:15

Օրերս «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները մաքսային զննման են ենթարկել «Գլոբալ Շիփինգ» ՍՊ ընկերության` «Գլոբինգի» միջոցով ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին:

Զննման արդյունքում  հայտնաբերվել է շուրջ 2400 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի դեղնականաչավուն զանգվածներով 112 թիթեղյա տարա:

Copyright © State Revenue Committee of RA
All rights reserved

Նույն օրը հիշյալ մաքսանենգության դեպքով  որոշում է կայացվել անցկացնել «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» և «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումները։ Միաժամանակ, Օպերատիվ-հետախուզության և Զվարթնոց բաժինների աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների շրջանակում պարզվել է առաքանին ստացողի տվյալները։ Հիշյալ առաքանին, ըստ փաստաթղթերի, ստացող է հանդիսացել  ՀՀ քաղաքացի Զ․Թ․-ն։

«Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում «մարիխուաննա» տեսակի թմրամիջոցի փոխարինված զանգվածների պարունակությամբ միջազգային սուրհանդակային առաքանին «Գլոբինգ» ընկերության Երևանի՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայում գործող սպասարկման սրահից ստանալուց հետո, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել և  կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել առաքանին փաստացի ստացած ՀՀ քաղաքացի Վ․Հ․-ն: Նրա նկատմամբ կատարվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկություն, այնուհետև վերջինս տեղափոխվել է  ՊԵԿ քննչական վարչություն:

Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմված մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրությունը, հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ միասին տրամադրվել է  ՊԵԿ քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով։

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930