Լրահոս
Օրվա լրահոսը

«Սփյուռքը չի կանգնելու այն իշխանության կողքին, որն իրենց պառակտում է». Դավիթ Սահակյանց

Նոյեմբեր 24,2022 17:10

«Պատերազմի ժամանակ Նիդերլանդներից մեծ քանակի օգնություն էր եկել, այնտեղ կային եւ զրահաբաճկոններ, եւ ուրիշ բան, բայց հայտնի չէ, թե ինչ ճակատագիր ունեցավ այդ բեռը։ Ասում եմ, որովհետեւ ես դա տեսել եմ։ Պատերազմի ժամանակ գալիս էր օգնություն Արցախին ու մեր զինվորներին, բայց այդպես էլ մնում էր պահեստներում, համենայն դեպս, պատերազմից հետո մի տարի մնացել է․․․»,- «Հայելի» ակումբում նշեց մուլտիպլիկատոր, ռեժիսոր Դավիթ Սահակյանցը, որի տպավորությամբ՝ Սփյուռքում այլեւս չեն վստահում այս իշխանություններին ու չեն ցանկանում ոչնչով աջակցել։

Ինչ վերաբերում է Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսների՝ Հայաստան հիմնադրամի ամենամյա դրամահավաքին հայրապետական օրհնության և զորակցության խոսք ասելուց հրաժարվելուն, դա էլ բնական է համարում․ «Ինչը կապված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի այն էտապի հետ, երբ չնչին գումար էր հավաքվում, խոսում է այն մասին, որ սրանց՝ իշխանության գալուց հետո շատ ցածր ցուցանիշ է եղել։ Այսպես, թե այնպես, Հայաստանում ապրողներն ի սկզբանե չեն վստահել այս իշխանությանը, նույնն էլ Սփյուռքում է։ Կարծում եմ՝ դա պատիժ է եղել Սփյուռքի կողմից այն քաղաքականության համար, որը տարվել է հենց Սփյուռքի դեմ։ Այս իշխանությունը պատժում էր Սփյուռքին, որ իր կողքին չի կանգնել: Դրա ցուցանիշը սարսափելի քիչ թվով հեղինակավոր հյուրերն էին նաեւ Համաշխարհային հայկական գագաթաժողովում։

Այսինքն, չեն եկել այն բոլոր մարդիկ, որոնք ժամանակին կանգնած էին թե «Հայաստան» հիմնադրամի, թե Հայաստանի ու Արցախի կողքին։ Ի դեպ, եթե խոսում ենք արեւմտյան Սփյուռքի մասին, այն հիմնականում Դաշնակցությունն է։ Վերջին տարիների ընթացքում Դաշնակցությանը հոշոտելուց հետո էլ ինչո՞ւ պետք է այս իշխանության կողքին լինեն, աջակցություն ցուցաբերեն, որ իրենց երեսին թքում է, մարդ է ուղարկում (նկատի ունի Զարեհ Սինանյանին-Գ․Հ), որ Սփյուռքը պառակտի։ Սփյուռքը երբեք չի կանգնելու այն իշխանության կողքին, որն իրեն պառակտում է»։

Դավիթ Սահակյանցի խոսքով, Սփյուռքն արդեն արթնացել է եւ դեմարշ է անում իշխանություններին։ Միեւնույն ժամանակ նա նշում է․ «Պետք է տարանջատել Սփյուռքը․ կա ֆունդամենտալ Սփյուռք, որը հայրենասեր է, կանգնած՝ երկրի, պետության եւ պետականության կողքին, եւ կա նոր ձեւավորված Սփյուռք, որ չես հասկանում՝ երբ փախան, ոնց գնացին, մի նոր ալիք էլ կա, որ այս պատերազմից հետո է գնացել, Մեքսիկայի, Ամերիկայի բանտերով անցել»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930