Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի ՊԲ-ն իր գործառույթներն իրականացնում է օրենսդրական կարգավորումներով սահմանված շրջանակներում»

Նոյեմբեր 24,2022 16:31

Նոյեմբերի 14-ին «Ապառաժ»-ը հետևայլ բովանդակությամբ հարցում է ուղղել ԱՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանին․ «Սույն թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախի կողմից հնչեցրած առաջարկին՝ ԱՀ Պաշտպանության բանակի կազմալուծման խնդրին՝ նշելով՝ «Հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ ես ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների առաջարկը. այն է՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ միջազգային երաշխիքներով ստեղծել ապառազմականացված գոտի, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղը կարող է և նման մասշտաբի Պաշտպանության բանակ ունենալու կարիք չունենա»:Իսկ սույն թվականի նոյեմբերի 11-ին Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հաղորդավարը, անդրադառնալով Ն. Փաշինյանի ելույթին, հավելել է. «Արցախից էլ ասում են, որ եթե շփման գծի ամբողջ երկայնքով տեղակայվեն ռուս խաղաղապահներ, Պաշտպանության բանակի փոխարեն գուցե լինեն պաշտպանական ստորաբաժանումներ»:Հարցազրույցում Ն. Փաշինյանը խուսափել է հարցին ուղղակի պատասխանելուց  և նշել է, որ այդ հարցը քննարկման առարկա է:

1.Արդյո՞ք դուք տեղյակ եք Արցախի կողմից Պաշտպանության բանակի կազմալուծման և պաշտպանական ստորաբաժանումների կյանքի կոչելու մասին առաջարկին:

2.Արցախի կողմից ո՞ր մարմինն է հնչեցրել այս առաջարկը»:

Մեր հարցմանն ի պատասխան ԱՀ ՊԲ տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնից նշել են․ «Պաշտպանության բանակն ապաքաղաքական կառույց է, որն իր առօրյա գործունեությունն ու ԱՀ անվտանգության ապահովմանն ուղղված գործառույթներն իրականացնում է օրենսդրական կարգավորումներով սահմանված շրջանակներում: Բանակի հրամանատարությունը չունի քաղաքական ղեկավարության հայտարարությունները մեկնաբանելու լիազորություն, հետևաբար Արցախի պաշտպանության նախարարը, ցավոք, չի կարող պատասխանել Ձեր հարցադրումներին»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930