Այսօր լրագրողների հետ զրույցում հարցին, թե ՀԱՊԿ նիստում ինչու Հայաստանը չստորագրեց փաստաթղթերը, որն էր խնդիրը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը պատասխանեց. «Հայաստանն էր մինչեւ երեկ նախագահում ՀԱՊԿ-ում: Եվ եթե նախագահելով հանդերձ չի կարողացել հասնել նրան, որ արդեն երեկ մինչեւ փաստաթղթի ստորագրում կարողանար գործընկերներին համոզել, որ կարեւոր են այդ քաղաքական գնահատականները, որ հետո կանաչ լույս չվառվի Ադրբեջանի ագրեսիայի համար, այդ բոլոր խնդիրները պետք է փնտրել իշխանությունների գործելաոճի, կամ գործելաոճի բացակայության մեջ: Այդ նույն իշխանությունները, ես ուզում եմ հիշեցնել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ քրգործ էին հարուցում ու կալանավորում էին ու ուղիղ ազդեցություն էին ունենում ՀԱՊԿ-ի իմիջի վրա: Պետք է Նիկոլ Փաշինյանին այդ հարցը տալ՝ դու Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ ՀԱՊԿ նախագահողն ես եղել, ինչո՞ւ չես կարողացել հասնել նրան, որ ստորագրվի մի փաստաթուղթ, որտեղ քաղաքական գնահատականներ լինեն Ադրբեջանի քայլերի ու կանխող քայլեր լինեն սադրանքների հետ կապված: Կարո՞ղ եք որեւէ կենցաղային օրինակ բերել, երբ որեւէ ձախողման մեջ իշխանությունն ընդունում է սեփական մեղքի բաժինը»:
Ագնեսա Խամոյանն ընդունում է, որ ՀԱՊԿ-ում հիմա Ադրբեջանն ավելի շատ բարեկամներ ունի, քան ՀՀ-ն ու այդ հարցը, ըստ նրա, պետք է փնտրել իշխանությունների գործելաոճում:
Հարցին՝ եթե ձեր քաղաքական ուժը լիներ իշխանության, ի՞նչ կանեիք այս իրավիճակում, դուրս կգայի՞ք ՀԱՊԿ-ից՝ Խամոյանը պատասխանեց. «Եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ, վստահաբար չէինք ունենա այն իրավիճակը, ինչ Նիկոլ Փաշինյանի օրոք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ