Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Էրեբունի համայնքում նոր բանտ, նոր կոմպլեքս կկառուցվի»․ Գրիգոր Մինասյան

Նոյեմբեր 24,2022 15:34

2023 թվականի ի բյուջեով ահռելի գումարներ են նախատեսված նոր բանտային պայմանների ապահովման համար։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանն՝ անդրադառնալով ՄԻՊ-ի՝ կանանց քրեակատարողական հիմնարկի պայմանների մասին զեկույցին։

Նա ասաց, որ առաջիկայում մրցույթ կհայտարարվի, Էրեբունի համայնքում նոր բանտ, նոր կոմպլեքս կսկսեն կառուցել․ «Նաեւ այլ քրեակատարողական հիմնարկներում նախատեսվում է 1 մլրդ դրամից ավելի վերանորոգման եւ կահավորման աշխատանքներ իրականացնել, բանտախցերը եւս վերանորոգվելու են։ Տարիների ընթացքում հավաքված խնդիրներ են, միանգամից արդյունք տալը դժվար է, բայց գործընթացները դեպի առողջացման են տանում»։

Փոխնախարարի խոսքով՝ նախարարության թիմն այս պահին կանանց քրեակատարողական հիմնարկում աշխատում է ՄԻՊ-ի վերհանած խնդիրների առնչությամբ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930