Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գրիգոր Մինասյանը Մնացական Մարտիրոսյանի նշանակման մասին․ «Սա էլ չակերտավոր ասած՝ ինչ-որ տեղ ժողովրդավարության դրսեւորում է»

Նոյեմբեր 24,2022 15:18

Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում չմեկնաբանեց Մնացական Մարտիրոսյանին հակակոռուպցիոն դատարանի դատավոր ընտրելու հանգամանքը։ Նա ասաց, որ ի պաշտոնե, որպես արդարադատության նախարարի լիազորություններն իրականացնող, ճիշտ չէ միջամտել կամ մեկնաբանել դատական իշխանության գործունեությունը, նաեւ օրենքով է կաշկանդված։

«Միակ բանը, որ կարող եմ ասել որպես մասնագետ՝ քվեարկության արդյունքները ԲԴԽ-ում գիտեք ինչպես է լինում, չակերտավոր ասած՝ սա էլ է ինչ-որ տեղ ժողովրդավարության դրսեւորում, որտեղ ոչ մեկին ոչինչ չեն ստիպում, մարդիկ որոշում են կայացնում»,-ասաց Մինասյանը։

Հիշեցմանը, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին ասել է՝ Մնացական Մարտիրոսյանը դատական համակարգի ամենատխրահռչակ ներկայացուցիչն է, եւ նա հիմա լուռ համաձայնություն է տալիս, Գրիգորյանը պատասխանեց․ «Դա վկայում է, որ գործադիրը ներգործություն, ճնշում չունի դատական իշխանության վրա»։

Մտավախություն չկա՞, որ այս նշանակումով եւ նրա աշխատանքով նորաստեղծ ինստիտուտը կհեղինակազրկվի՝ նման դատավորի պատճառով, ի պատասխան այս հարցի, Գրիգորյանն ասաց՝ ոչ։ Նա նշեց, որ հասարակական վերահսկողությունը բերելու է  համակարգի առողջացմանը։

Նա նաեւ ասաց, որ իր փաստաբանական գործունեության ժամանակ դատական համակարգում բախվել է բազմաթիվ խնդիրների՝ գործերի ուշացում, ոչ արդար գործերի վարում, կաշկանդվածություն, ճնշումներ ու պարտադրում ինչ-որ գործերի հետ կապված։ Հարցին՝ ժամանակին եղել եք ՀՀԿ խորհրդի անդամ, նիստերի ժամանակ այդ խնդիրների մասին արդյոք բարձրաձայնե՞լ եք, Մինասյանը պատասխանեց՝ միշտ արծարծել է, նաեւ՝ հարցազրույցների միջոցով։

Նշենք, որ քաղհասարակության ներկայացուցիչները հայտարարություն են տարածել, որով դատապարտում են Մնացական Մարտիրոսյանի նշանակումը, հիշեցնելով, որ նա քաղաքական դրդապատճառներով քաղաքական վճիռներ է կայացրել, որոնք բողոքարկվել են ՄԻԵԴ-ում, որտեղ էլ դրական որոշում է կայացվել։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930